Ջո Բայդենն օվալաձեւ գրասենյակից հանել է Ուինսթոն Չերչիլի կիսանդրին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն օվալաձեւ գրասենյակից հանել է Ուինսթոն Չերչիլի կիսանդրին, հաղորդում է CNN-ը:
Օվալաձեւ գրասենյակի վերափոխման արդյունքում նոր կիսանդրիներ են հայտնվել, այդ թվում՝ Սեզար Չավեսի, Մարտին Լյութեր Քինգ կրտսերի, Ռոբերտ Ֆ. Քենեդիի, Ռոզա Փարքսի եւ Էլեոնորա Ռուզվելտի կիսանդրիները:
Այդ որոշումը դժգհություն է առաջացրել: Ամերիկացի պահպանողականներն ու նույնիսկ որոշ բրիտանացի գործիչներ դա արհամարհանք են անվանել:
Իրականում Սպիտակ տանը Չերչիլի երկու կիսանդրի կա: Երկուսն էլ բրիտանացի քանդակագործ Ջեյքոբ Էփշթեյնի աշխատանքն է:
Օբամայի ժամանակ Սպիտակ տանը պատկանող տարբերակը չի ցուցադրվել Օվալաձեւ գրասենյակում:
Թրամփի օրոք այն վերադարձվել է Օվալաձեւ գրասենյակ, ինչից գոհ են եղել բրիտանացիները: Այդ ժամանակվա Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը եկել է Օվալաձեւ գրասենյակ կիսանդրիի բրիտանական տարբերակով, որպեսզի այն նվիրի Թրամփին: Պաշտոնյաները հայտարարել են, որ այդ մասին խնդրել է Թրամփի թիմը:
Այժմ կիսանդրին կրկին չկա: Սակայն Բրիտանիայի ներկայիս վարչապետ Բորիս Ջոնսոնը հույս ունի ամրապնդել ԱՄՆ նոր վարչակազմի հետ կապերը: