Պորտուգալիան կորոնավիրուսի նոր հարուցիչի տարածումը կանխելու համար դադարեցնում է ավիահաղորդակցությունը Մեծ Բրիտանիայի հետ. Reuters
Պորտուգալիայի կառավարությունը որոշում է կայացրել դադարեցնելու ավիահաղորդակցությունը Մեծ Բրիտանիայի հետ՝ կորոնավիրուսի նոր հարուցիչի տարածումը կանխելու նպատակով, հաղորդում է Reuters-ը:
Հաղորդվում է, որ երկու երկրների միջև միայն քաղաքացիների տարհանման չարթերային թռիչքներ են իրականացվում:
Պորտուգալիայում կորոնավիրուսով վարակման ավելի քան 600 000 դեպք է գրանցվել, մահացել է 9686 վարակակիր, ապաքինվել՝ ավելի 434 000 մարդ:
Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի՝ լայն տարածված նոր հարուցիչը, մասնագետների գնահատմամբ, շատ ավելի վտանգավոր ու վարակիչ: