Ազգային ժողովը արտահերթ նիստը. օրակարգում ԲԴԽ 2 անդամների ընտրությունն է (Տեսանյութ)
Հայաստանի Ազգային ժողովը արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում միայն մեկ հարց է՝ Բարձրագույն դատական խորհրդի երկու անդամների ընտրությունը:
Արտահերթ նիստի նախաձեռնողը «Իմ քայլը» խմբակցությունն է:
ԲԴԽ անդամի թեկնածուներն են Գագիկ Ջհանգիրյանն ու Դավիթ Խաչատուրյանը:
Նշենք, որ ամիսներ առաջ ԲԴԽ անդամությունից հրաժարական էր տվել Հայկ Հովհաննիսյանը: Բացի այդ, Արմեն Հայկյանցը ՀՀ նախագահի կողմից նշանակվել էր ԲԴԽ անդամի ժամանակավոր պաշտոնակատար: