Սերխիո Ագուերոն վարակվել է կորոնավիրուսով
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն վարակվել է կորոնավիրուսով։
«Կորոնավիրուսով հիվանդի հետ շփումից հետո ես ինքնամեկուսացել եմ։ Թեստս դրական պատասխան է տվել։ Ունեմ ախտանիշ, հետեւում եմ բժշկի ցուցումներին, որպեսզի առողջանամ»,– գրել է Ագուերոն Թվիթերում։
Անգլիայի ընթացիկ առաջնությունում Ագուերոն մասնակցել է 5 հանդիպման, այժմ վերականգնվում է ծնկի վնասվածքից հետո։