Գերմանիայի իշխանությունները Բայդենի վարչակազմի հետ կքննարկեն «Հյուսիսային հոսք 2»-ը
Գերմանիայի իշխանությունները Բայդենի վարչակազմի հետ կքննարկեն «Հյուսիսային հոսք 2» գազամուղի կառուցումը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հեյկո Մաասը Ntv-ի եթերում:
Նրա խոսքով՝ նոր վարչակազմի դիրքորոշումն այդ հարցով չի տարբերվում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դիրքորոշումից:
«Մենք ԶԼՄ-ներից տեղեկացանք Թրամփի վարչակազմի որոշումների մասին, սակայն չքննարկեցինք միմյանց հետ: Այժմ այլ կերպ կլինի»,-նշել է Մաասը:
Նա նշել է, որ կողմերը կքննարկեն նաեւ այլ թեմաներ, որոնց շուրջ Գերմանիայի եւ ԱՄՆ-ի դիրքորոշումները տարբերվում են:
Ավելի վաղ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել «Հյուսիսային հոսք 2»-ը կառուցող «Ֆորտունա» խողովակաշարեր տեղադրող նավի դեմ: Տուգանքները առնչվել են նաեւ նավի տիրոջը՝ «KBT- Рус» ընկերությանը: