Զելենսկին Բայդենի երդմնակալության արարողությունը դիտելուց հետո նրան հրավիրել է Կիև
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենին, որը նախագահի պաշտոնը ստանձնել է հունվարի 20-ին, հրավիրել է այցելել Կիև:
Twitter-ի իր օգտահաշվում Ուկրաինայի ղեկավարը հույս է հայտնել, որ ԱՄՆ նոր նախագահի օրոք երկու երկրների հարաբերությունները կբարելավվեն: Նա նշել է, որ ուրախ կլինի ողջունել Բայդենին Ուկրաինայի մայրաքաղաքում, որը քաջ ծանոթ է Միացյալ Նահանգների ղեկավարին:
«Բանկովա փողոցում գտնվող նոր գրասենյակում դիտելով ԱՄՆ նոր նախագահի երդմնակալության արարողությունը, ես ուրախ կլինեմ ողջունել Ջո Բայդենին Կիևում, որը նրան քաջ ծանոթ է: Վստահ եմ, որ մեր հարաբերությունները կբարելավվեն», - գրել է Զելենսկին:
Ուկրաինայի նախագահը իր գրառմանը լուսանկար է կցել, որում երևում է, որ նա Բայդենի երդմնակալության արարողությանը հետևում է Ուկրաինայում Միացյալ Նահանգների գործերով ժամանակավոր հավատարմատար Քրիստինա Քուինի հետ: