Ավտովթար Սյունիքի մարզում. 61-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Chevrolet-ին. կան վիրավորներ
Հունվարի 19-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Ժամը 11:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 61-ամյա Վլադիկ Ա.-ն իր վարած Mercedes մակնիշի 45 VN 444 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 228-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել Երևանի բնակիչ, 51-ամյա Միհրան Մ.-ի վարած Chevrolet Suburban մակնիշի 01 D 111 AM համարանիշի ավտոմեքենային:
Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Chevrolet Suburban-ը հաշվառված է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան հաշվեկշռում: