ԵՏՄ երկրները կորոնավիրուսի դեմ պայքարում ջանքերը պետք է արդյունավետորեն համակարգեն. Պուտին
Եվրասիական տնտեսական միության երկրները կորոնավիրուսի դեմ պայքարում ջանքերը պետք է արդյունավետորեն համակարգեն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ԵՏՄ տարածքում ինտեգրման նախագծերի իրականացման վերաբերյալ խորհրդակցության ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Հունվարի 1-ից ԵՏՄ երկրներում բոլոր դեղամիջոցների գրանցումը իրականացվում է միասնական կանոններով եւ ընթացակարգերով: Սա հիմա չափազանց կարեւոր է, մենք այս ամենը հրաշալի հասկանում ենք, երբ մեր երկրները բախվում են ընդհանուր մարտահրավերի՝ կորոնավիրուսի համաճարակին: Մենք պետք է մեր ջանքերն արդյունավետորեն համակարգենք մեր քաղաքացիների կյանքի եւ առողջության պաշտպանության համար»,- ասել է Պուտինը: