Դոնալդ Թրամփը տիկնոջ՝ Մելանյայի հետ հեռացել է Սպիտակ տանից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տիկնոջ՝ Մելանյայի հետ Սպիտակ տանից հեռացել է տեղական ժամանակով առավոտյան 8:15-ի սահմաններում:
Լրագրողների հետ կարճ զրույցում Թրամփն ասել է, որ իր համար մեծ պատիվ էր նախագահ լինելը՝ նշելով, որ ուղղակի ցանկանում է «ցտեսություն» ասել: Նա հույս է հայտնել, որ սա երկարատեւ հրաժեշտ չի լինի:
Թրամփը չի մասնակցելու ընտրված նախագահ Ջո Բայդենի երդմնակալությանը՝ խախտելով պատմական ավանդույթը:
Փոխնախագահ Մայք Փենսը, մյուս նախկին նախագահները եւ պաշտոնատար անձինք մասնակցելու են, որ վկայեն Բայդենի եւ ընտրված փոխնախագահ Քամալա Հարիսի երդմնակալությունը:
Թրամփների զույգը կուղեւորվի Ֆլորիդա Փալմ Բիչ: Նախքան Ֆլորիդա մեկնելը, Թրամփը հրաժեշտի արարողություն կանցկացնի Վաշինգտոնի մերձակայքում գտնվող Էնդրյուս ռազմաբազայում: