Իսրայելում կորոնավիրուսային վիճակի պատճառով սահմանված խիստ կարանտինը մինչև ամսվա վերջ երկարացվել է
Իսրայելի կառավարությունը մինչև հունվարի 31-ը երկարաձգել է կորոնավիրուսային իրավիճակի պատճառով երկրում սահմանված ամբողջական կարանտինը, որը ուժի մեջ է մտել հունվարի 8-ից, հաղորդում է ТАСС-ը:
Ըստ այդմ, Իսրայել ժամանակողները փոխադրող ավիաընկերությանը պետք է ներկայացնեն կորոնավիրուսի՝ բացասական պատասխանով թեստի արդյունքները, որի 72 ժամը մինչև տվյալ պահը չպետք է լրացած լինի:
Իսրայելում դեկտեմբերի 27-ից արդեն երրորդ անգամ է կարանտին հայտարարվում վերջին մեկ տարվա կտրվածքով: Իսրայելի բնակիչներին արգելված է լքել բնակության վայրի սահմաններն, իսկ սահմանված հեռավորությունը խախտելու համար տուգանք է սահմանեվլ, ու փակ տարածքներում հինգ հոգուց ավելի մասնակիցներ ունեցող հավաքների անցկացումը (բաց տարածքներում՝ 10-ը):
Իսրայելում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 10 478 նոր դեպք է գրանցվել, վարակման դեպքերի թիվը հասել է 562 167-ի, վերջին մեկ օրում մահացել է 44 վարակակիր, մահվան ելքերով դեպքերի ընդհանուր թիվը՝ 4 049: