Պենտագոնի նոր ղեկավարի թեկնածուն նշանակվելու դեպքում պատրաստվում է «դուռը բաց թողնել» Ռուսաստանի հետ փոխշահավետ համագործակցության համար
Ամերիկացի պահեստազորի գեներալ Լոյդ Օսթինը հայտարարել է, որ Պենտագոնի ղեկավար նշանակվելու դեպքում մտադիր է «դուռը բաց թողնել» փոխադարձ հետաքրքրության ոլորտներում Ռուսաստանի հետ ավելի սերտ համագործակցելու նպատակով, հայնտում է ТАСС-ը:
«Եթե ես նշանակվեմ այդ պաշտոնում, ապա ուղիներ եմ փնտրելու լարվածության վտանգավոր էսկալացումները կանխելու, մեր շահերի ու արժեքների ամուր պաշտպանությունն ապահովելու համար, և դուռը բաց եմ թողնելու ՌԴ-ի հետ լայնորեն համագործակցելու միմյանց համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններում»,- նշել է Օսթինը՝ նկատելով, որ այդպիսի ոլորտներ են ահաբեկչության դեմ պայքարը, զանգվածային ոչնչացման զենքի ու դրա տարածման դեմ պայքարը, կոնֆլիկտների էսկալացումը տարածաշրջաններում և այլն:
Օսթինն ընդգծել է՝ անվտանգության ոլորտում գլխավոր խնդիրն ԱՄՆ-ի կողմից «Ռուսաստանի զսպումն է ամերիկյան կենսական շահերի դեմ գործողություններ ձեռնարկելուց, ինչպես նաև՝ մեր դաշնակիցների պաշտպանության ապահովումը ռազմական հնարավոր ագրեսիայից»: