Փարիզի Գրեվեն թանգարանը, չսպասելով Բայդենի երդմնակալությանը, Թրամփի արձանն արդեն իսկ պահեստ է ուղարկել
Փարիզում գտնվող Գրեվեն թանգարանը, որտեղ պատմական անհատների արձանների ամենախոշոր հավաքածուն է կենտրոնացված, ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի արձանը, չսպասելով նորընտիր նախագահ Բայդենի երդմնակալությանը, արդեն իսկ պահեստ է ուղարկել, հաղորդում է ТАСС-ը:
Վերջին տարիներին Թրամփի արձանը տեղադրված էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի արձանի դիմաց, իսկ հարևանությամբ շրջապատված էր Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ երկրորդի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի արձաններով:
Թանգարանի տնօրեն Իվ Դելոմոն հայտնել է, որ Բայդենի հաղթանակի լուրը ստանալուն պես քանդակագործներից մեկն անմիջապես անցել է Բայդենի արձանը կերտելու գործին: