Ոսկու գինն աճում է դոլարի թուլացման ֆոնին
Ոսկու գինն աճում է դոլարի թուլացման ֆոնին մեկ ամսում առավելագույնի հասնելուց հետո: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, հաղորդում է «Փրայմ»-ը:
Նյու Յորքի Comex բորսայում ոսկու փետրվարյան ֆյուչերսների գինն աճել է 0,46 տոկոսով կամ 8,35 դոլարով՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց մինչեւ 1838,25 դոլար: Արծաթի մարտյան ֆյուչերսների գինը թանկացել է 1,56 տոկոսով՝ մեկ ունցիայի դիմաց կազմելով մինչեւ 25,253 դոլար:
Ներդրողներն ակնկալում են ամերիկյան տնտեսության խթանմանը: Ավելի վաղ ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենը նեեւկայացրել է 1,9 տրիլիոն դոլարի չափով երկրի տնտեսությանը ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հարցով ծրագիրը, որը հավանություն է ստացել Կոնգրեսում դեմոկրատների կողմից:
Պղնձի գինը տատանվում է մակրոտնտեսական անորոշության ֆոնին
Երեքշաբթի առավոտյան պղնձի գինը տատանվում է մակրոտնտեսական անորոշության ֆոնին: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, հաղորդում է «Փրայմը»:
Comex բորսայում պղնձի մարտյան ֆյուչերսների գինը նվազել է 0,1 տոկոսով՝ մեկ ֆունտի դիմաց մինչեւ 3,6098 դոլար:
Երկուշաբթի Լոնդոնի մետաղների բորսայում սակարկությունների արդյունքում մեկ տոննա պղնձի գինն աճել է 0,28 տոկոսով՝ մինչեւ 7971,5 դոլար, ալյումինի գինը նվազել է 0,95 տոկոսով՝ մինչեւ 1972 դոլար, ցինկի գինը՝ 0,61 տոկոսով՝ մինչեւ մեկ տոննայի դիմաց 2682,5 դոլար:
Երեքշաբթի շուկայի մասնակիցները շարունակում են գնահատել կորոնավիրուսից տուժած տնտեսության վերականգնման հեռանկարները: Մասնավորապես, պղնձի խոշոր սպառող Չինաստանի մակրոտնտեսական վիճակագրությունը հրապարակվել է նախօրեին, աջակցություն ցուցաբերել գնորդներին:
Սակայն աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի շարունակվող աճը ճնշում է գործադրում գների վրա: ՉԻնաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակման 118 նոր դեպք է գրանցվել: