Արգենտինայում տեղի է ունեցել ուժգին երկրաշարժ
Արգենտինայում տեղի է ունեցել 6,6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS), փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Արգենտինայի սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժի մագնիտուդը 10 կմ խորության վրա կազմել է 6,8: Հարեւան Չիլիում մագնիտուդը եղել է 6,4:
Երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով 2.46-ին: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը տեղակայված էր Սան Խուան նահանգի մեջ մտնող Պոսիտո դեպարտամենտից 36 կմ հարավ-արեւմուտք: Օջախը տեղակայված էր 11 կմ խորությամբ:
Դրանից 40 րոպե առաջ նույն շրջանում գրանցվել էին 2,9 մագնիտուդով ցնցումներ:
Հնարավոր տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել: