92-ամյա Ժան-Մարի Լե Պենը պսակադրվել է իր քաղաքացիական կնոջ հետ
Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության նախկին նախագահ Ժան-Մարի Լե Պենը պսակադրվել է իր կնոջ՝ Ժանի Լե Պենի հետ: Կաթոլիկ արարողությունը տեղի է ունեցել Օտ դե Սեն դեպարտամենտի Ռյուեյ-Մալմեզոն կոմունայում գտնվող նրա կնոջ տանը, հայտնում է BFMTV-ը:
92-ամյա Լե Պենը եւ նրա 88-ամյա կինը քաղաքացիական ամուսիններ են 1991 թվականից:
Նշվում է, որ նախկին քաղաքական գործչի երեք դուստրերից ոչ մեկը չի իմացել պսակադրության մասին։