Երևան, 03.Մարտ.2021, 00:00 |
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ
|
Արծաթ - 0 Դրամ Ոսկի - 0 Դրամ Պլատին - 0 Դրամ
«Իսկանդերը» կիրառվել է Շուշիի ուղղությամբ, ավ... Մաշտոցյան Մատենադարանում բացվեց Արցախի ձեռագր... 400 000 դոլար. ավստրիական ընկերությունը ստեղծ... Վրաստանում հարձակվել են Սաակաշվիլիի կուսակցու... Վեթինգ անելն ինքնանպատակ չէ. անձի լիազորությո... ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը մինչև 8-օրյա ժամկե... Եթե պարզվի՝ Արմեն Սարգսյանը կուլիսային պայման... ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայ... ԳՇ պետը կշարունակի պաշտոնավարել, քանի որ ՀՀ ն... Պարզվել են Լեռնանցք գյուղի 60-ամյա բնակչի՝ ծա... Նավթի գները նվազել են, թանկարժեք մետաղների գն... Ես ԱԺ պատգամավորներին հաշվետու չեմ և պարտավոր... Այսօրվա ԱԺ նիստը արդարադատությանը միջամտելու ... Սահմանամերձ մարզերում բնակարանների գները նվազ... Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարն... Թրքամետ գործիչ Սամսոն Օզարարատը Փաշինյանի և Է... Հետաքրքիր է իմանալ. Փարիզում մաքսակետի աշխատա... ԱԺ-ն ընդունեց հաշվեքննիչ պալատի անդամի թեկնած... Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվ... Դրանք հերյուրանքներ են․ ՊԵԿ նախագահը՝ մաքսանե... YouTube-ը ստեղծել է TikTok-ի անալոգը, բայց մի... Էրդողանն ու Մակրոնն առցանց բանակցություններ ե... Փաշինյանի հանրահավաքին մասնակիցներ ապահովողնե... LG ընկերությունը շարժական էկրանով հեռուստացու... Հայկ Մարությանն աշխատանքի է ընդունել Փաշինյան... Եթե նախագահը հանրության արժանապատիվ հատվածի պ... Ազգային Ժողովի նիստը (Տեսանյութ) Ի՞նչ է նշանակում՝ սխալ զեկուցել, իսկ եթե պատե... Ուինսթոն Չերչիլի նկարը 11,5 միլիոն դոլարով վա... Սկանդալային բացահայտումներ՝ առևանգված հայկակա... «Բանակ և անվտանգություն». քննարկում խարույկի ... Փաշինյանը Հայաստանը տանում է քաղաքացիական պատ... Օնիկ Գասպարյանը երեկ գիշեր տուն է գնացել. Փաշ... Արցախում առայսօր ականազերծվել է 1 548 հա տարա... Թեկուզ ավելի մեծ հանրահա­վաք կազմակերպի, թեկո... Հայաստանում ներդրվում է «Միասնական հայտ» համա... Արման Բոշյանին հատուկ առաջադրանք է տրվել. ինչ... Մարտի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրակ... Բելորեչենսկում զանգվածային ծեծկռտուքն ավարտվե... Սերժ Սարգսյանն առաջիկայում կանդրադառնա հանրու... Ինչ են խոսել Սերժ Սարգսյանն ու Օնիկ Գասպարյան... Չի բացառվում, որ առաջիկա մի քանի օրերը պետակա... Նիկոլ Փաշինյանն ինչով է փակել նախագահի բերանը... Էդմոն Մարուքյանը Փաշինյանի հետ հանդիպմանը կպն... Զատուլին. Հայաստանն այսօր կրկին կանգնած է շատ... Ինքը թիմի պատանդն է, թիմը՝ իր. «Հրապարակ» ՀՅԴ ՀԵՄ անդամներն ԱԺ դարպասներից կարմիր ժապավ... Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. 59-... Թուրքիայի կառավարությունը ծրագրում է փակել քր... Հրապարակվել է Իրաքում ԱՄՆ ավիաբազայի վրա իրան... ԵԱՏՄ անդամ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջան... Մեծ Բրիտանիայում վիկտորյանական դարաշրջանի բան... Իսրայելի գլխավոր դատախազը դժգոհ է դաշնակիցներ... Սյունիքի մարզում հողամասերը վարձակալության ապ... Մարոկկոյի ԱԳՆ-ն ժամանակավոր դադարեցրել է կապե... Ամբողջ աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է ... 29-ամյա Իշխան Հովսեփյանը հետախուզվում է «Շատ ցավոտ է գիտակցել, որ այլեւս մեզ հետ չես»... Անգլիական գավառական եկեղեցում հայտնաբերվել է ... Կուման. Բարտոմեուն միշտ առանձնահատուկ մարդ է ... Աշխարհում կա 3228 միլիարդատեր, ինչը ռեկորդայի... Բարտոմեուն ազատ է արձակվել Ուիլ Սմիթը չի բացառել ապագայում ԱՄՆ նախագահի ... Մոսկվայում 3-ամյա երեխա է հոսպիտալացվել թմրամ... Գլխավոր շտաբի պետը շարունակելու է պաշտոնավարե... Ավելի քան 11 մլն դոլար. Անջելինա Ջոլին ռեկորդ... «ԱՄՆ-ն դեռ պատրաստ է հանդիպել Իրանի հետ և բան... Հայկ Մարությանը որոշել է քանդել Արկադի Համբար... Մակրոնը և Էրդողանը կես տարում առաջին անգամ բա... 197 մլրդ դոլար. Իլոն Մասկը գլխավորել է աշխարհ... SpaceX-ն անբարենպաստ եղանակային պայմանների պա... Boeing-ն Ավստրալիայում մշակված անօդաչու կործա... Ամերիկյան Արկանզասի դպրոցներից մեկում կրակոցն... Amazon-ին դատի են տվել. ընկերությունը մեղադրվ... Կանադայում առաջարկել են չօգտագործել Covid-19-... Ձեռքերը դրել է դեմքին և փորձել համբուրել շուր... Միջազգային ադրբեջանալեզու լրատվամիջոցները ևս ... Նիգերիայում զինյալները հարձակվել են ՄԱԿ-ի բազ... ԱՄՆ-ն հակահրթիռային պաշտպանության ոլորտին առն... Կալիֆոռնիայում 24-ամյա երիտասարդը ներթափանցել... Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչները... 62-ամյա Ալեք Բոլդուինը 7-րդ անգամ է հայր դարձ... Հայրենիքը կորցնում ենք նաեւ նախագահի աթոռը զբ... Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ բար... Նախատեսվում է 3 տարում բնակարանային պատշաճ պա... «Ազատության և արիության հանդեպ նվիրվածության ... Ինչու Փաշինյանը հայտարարեց կառավարման կիսանախ... Մեր որդու մեդալը կվերցնենք արժանապատիվ ղեկավա... Համոզվում ենք, որ ավելի է լավ է Արմեն Սարգսյա... Ռազմագերիների հարցով մտնում ենք տեւական պայքա... Արցախում սահմանադրական կարգը տապալելու հատկան... Էդմոնին ասեք՝ իրեն կապիտուլյանտի հետ փաթեթավո... «Նավթի և նավթամթերքի շուկան լռություն է սիրու... Նիկոլը կորցրեց փողոցը. Հայրենիքի փրկության շա... ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պե... Աբխազիայի ընդդիմությունը հավաքվել է խորհրդարա... Ո՞ր դեպքում Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելո... ԳՇ պետի հարցում Արմեն Սարգսյանը կոպտորեն խախտ... Քոչարյանի և մյուսների գործով դատական ​​նիստը ... «Փաշինյանի ավանտյուրան ունի մի նպատակ՝ ԼՂ-ում...

Թողարկվել է 2 հուշադրամ՝ Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակի և Գրիգոր Տաթևացու ծննդյան 675-ամյակի առթիվ․ ԿԲ

Թողարկվել է 2 հուշադրամ՝ Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակի եւ Գրիգոր Տաթեւացու ծննդյան 675-ամյակի առթիվ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Հայաստանի ԿԲ մամուլի ծառայությունից:

Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակ

Առնո Բաբաջանյանը (1921-1983 թթ.) հայտնի հայ կոմպոզիտոր է, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1970 թ․):

Ավարտել է Երեւանի եւ Մոսկվայի կոնսերվատորիաները: 1950-1956 թթ. դասավանդել է Երեւանի կոնսերվատորիայում: Որպես բարձրարվեստ դաշնակահար աչքի է ընկել իր ստեղծագործությունների կատարմամբ։ Ստեղծագործական ոճը ձեւավորվել է Ա. Խաչատրյանի եւ Ս. Ռախմանինովի ազդեցությամբ եւ առավելապես արտահայտվել վաղ շրջանի ստեղծագործություններում՝ դաշնամուրի (1944 թ.) եւ ջութակի (1949 թ.) համար կոնցերտներում։ «Վաղարշապատի պար», «Պրելյուդ» եւ «Էքսպրոմտ» գործերը 1947 թ. Պրահայում կայացած Երիտասարդության եւ ուսանողների համաշխարհային 1-ին փառատոնում արժանացել են առաջին մրցանակի: Կոմպոզիտորի ստեղծագործական անհատականությունը դրսեւորվել է դաշնամուրի եւ նվագախմբի համար 1950 թ. գրված «Հերոսական բալլադում» (ԽՍՀՄ պետական մրցանակ, 1951 թ․), ապա դաշնամուրային տրիոյում (1952 թ․):

Բաբաջանյանը ստեղծագործել է տարբեր՝ դասական, պոպ, ջազ ոճերով։ Նա սովետական երգի ականավոր վարպետներից է: Գրել է բազմաթիվ քնարական երգեր, երաժշտություն դրամատիկական ներկայացումների (Վ. Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է») եւ կինոնկարների («Առաջին սիրո երգը», համահեղինակ՝ Ղ. Սարյան, «Ամպրոպի արահետով», «Երջանկության մեխանիկան») համար:

Բաբաջանյանը սովետական ժողովրդի կողմից սիրված կոմպոզիտորներից է, ով բացառիկ բնատուր տաղանդի, խոր զգացմունքայնության ու երաժշտական արտահայտչականության շնորհիվ իր ուրույն տեղն է զբաղեցնում հայկական եւ սովետական երաժշտության պատմության մեջ:

Դիմերես՝ հարսանեկան զույգի, սոլի բանալու, ոճավորված վարդի եւ ձայնասկավառակի պատկերներ:

Դարձերես՝ Առնո Բաբաջանյանի դիմապատկերը, ձայնասկավառակի, դաշնամուրի ստեղների, նոտաների եւ գրչի ոճավորված պատկերներ:

Էսքիզների հեղինակ՝ Վարդան Վարդանյան:

Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը 1000

Մետաղը/հարգը արծաթ 925

Քաշը 33,6

Տրամագիծը 40,0

Քանակը 500

Դրամաշուրթը ատամնավոր

Որակը պրուֆ

Գրիգոր Տաթեւացու ծննդյան 675-ամյակ

Գրիգոր Տաթեւացին (1346-1409 թթ.) Հայոց Եկեղեցու Եռամեծ վարդապետ է, փիլիսոփա, աստվածաբան, բանասեր, մանկավարժ, մանրանկարիչ, երաժիշտ:

Սովորել է Տաթեւի վանքի վարդապետարանում, աշակերտել է մեծ աստվածաբան եւ իմաստասեր Հովհան վարդապետ Որոտնեցուն, որի մահից հետո գլխավորել է Տաթեւի եւ Ապրակունիսի հոգեւոր բարձրագույն դպրոցները, վարել աստվածաբանության, փիլիսոփայության, քերականության, երաժշտության տեսության եւ այլ դասընթացներ: Դասավանդել է նաեւ Մեծոփավանքի եւ Սաղմոսավանքի հոգեւոր դպրոցներում: Միաժամանակ զբաղվել է ազգային-եկեղեցական հարցերով, պայքարել կաթոլիկ քարոզիչների՝ ունիթորների դեմ՝ պաշտպանելով Հայ Եկեղեցու ուղղափառ դավանությունն ու ինքնուրույնությունը:

1390 թ. նա հաստատվել է Տաթեւում, իր շուրջը համախմբել Սյունիքից ու Հայաստանի տարբեր վայրերից ուսանելու եկած աշակերտների։ Իր մանկավարժական հայացքները ներկայացրել է «Սահմանադրություն դաստիարակության» աշխատությունում, որը բացառիկ երեւույթ էր միջնադարի հայ մանկավարժական գրականության մեջ:

Տաթեւացու օրոք Տաթեւի վանքի վարդապետարանը վերածվել է համալսարանի՝ հասնելով իր ծաղկման գագաթնակետին եւ դառնալով գիտության, մշակույթի, արվեստի, հոգեւոր կյանքի կենտրոն:

Տաթեւացին գրել է աստվածաբանական, դավանաբանական, մեկնողական, իմաստասիրական մեծարժեք աշխատություններ: Նշանավոր գործերից են «Գիրք հարցմանց» եւ «Ոսկեփորիկ» հանրագիտական երկերը, որտեղ ի մի են բերված հայ աստվածաբանական մտքի դարավոր ձեռքբերումները, ինչպես նաեւ «Ձմեռան» ու «Ամառան» քարոզգրքերը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ Մաշտոցյան Մատենադարանում պահվում են նրա ընդօրինակած եւ ծաղկած Ավետարանները:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Գրիգոր Տաթեւացուն դասել է սրբերի կարգը, հիշատակը տոնում է Մեծ Պահքի 4-րդ կիրակիի նախընթաց շաբաթ օրը

Դիմերես՝ Տաթեւի վանքը:

Դարձերես՝ Գրիգոր Տաթեւացու խորաքանդակը՝ Մոսկվայում Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպության հայկական եկեղեցու (ճարտարապետ` Արտակ Ղուլյան) պատին:

Էսքիզների հեղինակներ` Կարապետ Աբրահամյան (դիմերես) եւ Լուսինե Լալայան (դարձերես):

Հուշադրամնը հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը 1000

Մետաղը/հարգը արծաթ 925

Քաշը 33,6

Տրամագիծը 40,0

Քանակը 500

Դրամաշուրթը ատամնավոր

Որակը պրուֆ

Ծանուցում

Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգեւոր եւ այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաեւ դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով:

Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով եւ ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության եւ այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաեւ ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին:

Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով եւ չեն վերաթողարկվում:

Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է բանկի ներսում եւ բաց է բոլորի համար:

ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական տեղեկատվությունը հուշադրամների շրջանառության մեջ դնելու օրվա մասին չի ենթադրում, որ հուշադրամների վաճառքը կազմակերպվում է տվյալ օրվանից: Վաճառվող հուշադրամների եւ դրանց վաճառքի գնի մասին տեղեկատվությունը տեղադրվում է ՀՀ կենտրոնական բանկի «Թղթադրամներ եւ մետաղադրամներ» - «Դրամագետ» վաճառասրահ տիրույթում, «Դրամագետ» վաճառասրահում վաճառվող դրամագիտական արժեքներ բաժնում:

Ձեռքբերված հուշադրամները եւ այլ դրամագիտական արժեքները ենթակա չեն վերադարձման եւ փոխանակման:

դիտվել է 84 անգամ
«Իսկանդերը» կիրառվել է Շուշիի ուղղությամբ, ավ... Մաշտոցյան Մատենադարանում բացվեց Արցախի ձեռագր... 400 000 դոլար. ավստրիական ընկերությունը ստեղծ... Վրաստանում հարձակվել են Սաակաշվիլիի կուսակցու... Վեթինգ անելն ինքնանպատակ չէ. անձի լիազորությո... ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը մինչև 8-օրյա ժամկե... Եթե պարզվի՝ Արմեն Սարգսյանը կուլիսային պայման... ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայ... ԳՇ պետը կշարունակի պաշտոնավարել, քանի որ ՀՀ ն... Պարզվել են Լեռնանցք գյուղի 60-ամյա բնակչի՝ ծա... Նավթի գները նվազել են, թանկարժեք մետաղների գն... Ես ԱԺ պատգամավորներին հաշվետու չեմ և պարտավոր... Այսօրվա ԱԺ նիստը արդարադատությանը միջամտելու ... Սահմանամերձ մարզերում բնակարանների գները նվազ... Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարն... Թրքամետ գործիչ Սամսոն Օզարարատը Փաշինյանի և Է... Հետաքրքիր է իմանալ. Փարիզում մաքսակետի աշխատա... ԱԺ-ն ընդունեց հաշվեքննիչ պալատի անդամի թեկնած... Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվ... Դրանք հերյուրանքներ են․ ՊԵԿ նախագահը՝ մաքսանե... YouTube-ը ստեղծել է TikTok-ի անալոգը, բայց մի... Էրդողանն ու Մակրոնն առցանց բանակցություններ ե... Փաշինյանի հանրահավաքին մասնակիցներ ապահովողնե... LG ընկերությունը շարժական էկրանով հեռուստացու... Հայկ Մարությանն աշխատանքի է ընդունել Փաշինյան... Եթե նախագահը հանրության արժանապատիվ հատվածի պ... Ազգային Ժողովի նիստը (Տեսանյութ) Ի՞նչ է նշանակում՝ սխալ զեկուցել, իսկ եթե պատե... Ուինսթոն Չերչիլի նկարը 11,5 միլիոն դոլարով վա... Սկանդալային բացահայտումներ՝ առևանգված հայկակա... «Բանակ և անվտանգություն». քննարկում խարույկի ... Փաշինյանը Հայաստանը տանում է քաղաքացիական պատ... Օնիկ Գասպարյանը երեկ գիշեր տուն է գնացել. Փաշ... Արցախում առայսօր ականազերծվել է 1 548 հա տարա... Թեկուզ ավելի մեծ հանրահա­վաք կազմակերպի, թեկո... Հայաստանում ներդրվում է «Միասնական հայտ» համա... Արման Բոշյանին հատուկ առաջադրանք է տրվել. ինչ... Մարտի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրակ... Բելորեչենսկում զանգվածային ծեծկռտուքն ավարտվե... Սերժ Սարգսյանն առաջիկայում կանդրադառնա հանրու... Ինչ են խոսել Սերժ Սարգսյանն ու Օնիկ Գասպարյան... Չի բացառվում, որ առաջիկա մի քանի օրերը պետակա... Նիկոլ Փաշինյանն ինչով է փակել նախագահի բերանը... Էդմոն Մարուքյանը Փաշինյանի հետ հանդիպմանը կպն... Զատուլին. Հայաստանն այսօր կրկին կանգնած է շատ... Ինքը թիմի պատանդն է, թիմը՝ իր. «Հրապարակ» ՀՅԴ ՀԵՄ անդամներն ԱԺ դարպասներից կարմիր ժապավ... Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. 59-... Թուրքիայի կառավարությունը ծրագրում է փակել քր... Հրապարակվել է Իրաքում ԱՄՆ ավիաբազայի վրա իրան... ԵԱՏՄ անդամ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջան... Մեծ Բրիտանիայում վիկտորյանական դարաշրջանի բան... Իսրայելի գլխավոր դատախազը դժգոհ է դաշնակիցներ... Սյունիքի մարզում հողամասերը վարձակալության ապ... Մարոկկոյի ԱԳՆ-ն ժամանակավոր դադարեցրել է կապե... Ամբողջ աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է ... 29-ամյա Իշխան Հովսեփյանը հետախուզվում է «Շատ ցավոտ է գիտակցել, որ այլեւս մեզ հետ չես»... Անգլիական գավառական եկեղեցում հայտնաբերվել է ... Կուման. Բարտոմեուն միշտ առանձնահատուկ մարդ է ... Աշխարհում կա 3228 միլիարդատեր, ինչը ռեկորդայի... Բարտոմեուն ազատ է արձակվել Ուիլ Սմիթը չի բացառել ապագայում ԱՄՆ նախագահի ... Մոսկվայում 3-ամյա երեխա է հոսպիտալացվել թմրամ... Գլխավոր շտաբի պետը շարունակելու է պաշտոնավարե... Ավելի քան 11 մլն դոլար. Անջելինա Ջոլին ռեկորդ... «ԱՄՆ-ն դեռ պատրաստ է հանդիպել Իրանի հետ և բան... Հայկ Մարությանը որոշել է քանդել Արկադի Համբար... Մակրոնը և Էրդողանը կես տարում առաջին անգամ բա... 197 մլրդ դոլար. Իլոն Մասկը գլխավորել է աշխարհ... SpaceX-ն անբարենպաստ եղանակային պայմանների պա... Boeing-ն Ավստրալիայում մշակված անօդաչու կործա... Ամերիկյան Արկանզասի դպրոցներից մեկում կրակոցն... Amazon-ին դատի են տվել. ընկերությունը մեղադրվ... Կանադայում առաջարկել են չօգտագործել Covid-19-... Ձեռքերը դրել է դեմքին և փորձել համբուրել շուր... Միջազգային ադրբեջանալեզու լրատվամիջոցները ևս ... Նիգերիայում զինյալները հարձակվել են ՄԱԿ-ի բազ... ԱՄՆ-ն հակահրթիռային պաշտպանության ոլորտին առն... Կալիֆոռնիայում 24-ամյա երիտասարդը ներթափանցել... Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչները... 62-ամյա Ալեք Բոլդուինը 7-րդ անգամ է հայր դարձ... Հայրենիքը կորցնում ենք նաեւ նախագահի աթոռը զբ... Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ բար... Նախատեսվում է 3 տարում բնակարանային պատշաճ պա... «Ազատության և արիության հանդեպ նվիրվածության ... Ինչու Փաշինյանը հայտարարեց կառավարման կիսանախ... Մեր որդու մեդալը կվերցնենք արժանապատիվ ղեկավա... Համոզվում ենք, որ ավելի է լավ է Արմեն Սարգսյա... Ռազմագերիների հարցով մտնում ենք տեւական պայքա... Արցախում սահմանադրական կարգը տապալելու հատկան... Էդմոնին ասեք՝ իրեն կապիտուլյանտի հետ փաթեթավո... «Նավթի և նավթամթերքի շուկան լռություն է սիրու... Նիկոլը կորցրեց փողոցը. Հայրենիքի փրկության շա... ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պե... Աբխազիայի ընդդիմությունը հավաքվել է խորհրդարա... Ո՞ր դեպքում Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելո... ԳՇ պետի հարցում Արմեն Սարգսյանը կոպտորեն խախտ... Քոչարյանի և մյուսների գործով դատական ​​նիստը ... «Փաշինյանի ավանտյուրան ունի մի նպատակ՝ ԼՂ-ում...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan