Երևան, 03.Մարտ.2021, 00:00 |
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ
|
Արծաթ - 0 Դրամ Ոսկի - 0 Դրամ Պլատին - 0 Դրամ
Մարտի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրակ... Բելորեչենսկում զանգվածային ծեծկռտուքն ավարտվե... Սերժ Սարգսյանն առաջիկայում կանդրադառնա հանրու... Ինչ են խոսել Սերժ Սարգսյանն ու Օնիկ Գասպարյան... Չի բացառվում, որ առաջիկա մի քանի օրերը պետակա... Նիկոլ Փաշինյանն ինչով է փակել նախագահի բերանը... Էդմոն Մարուքյանը Փաշինյանի հետ հանդիպմանը կպն... Զատուլին. Հայաստանն այսօր կրկին կանգնած է շատ... Ինքը թիմի պատանդն է, թիմը՝ իր. «Հրապարակ» ՀՅԴ ՀԵՄ անդամներն ԱԺ դարպասներից կարմիր ժապավ... Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. 59-... Թուրքիայի կառավարությունը ծրագրում է փակել քր... Հրապարակվել է Իրաքում ԱՄՆ ավիաբազայի վրա իրան... ԵԱՏՄ անդամ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջան... Մեծ Բրիտանիայում վիկտորյանական դարաշրջանի բան... Իսրայելի գլխավոր դատախազը դժգոհ է դաշնակիցներ... Սյունիքի մարզում հողամասերը վարձակալության ապ... Մարոկկոյի ԱԳՆ-ն ժամանակավոր դադարեցրել է կապե... Ամբողջ աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է ... 29-ամյա Իշխան Հովսեփյանը հետախուզվում է «Շատ ցավոտ է գիտակցել, որ այլեւս մեզ հետ չես»... Անգլիական գավառական եկեղեցում հայտնաբերվել է ... Կուման. Բարտոմեուն միշտ առանձնահատուկ մարդ է ... Աշխարհում կա 3228 միլիարդատեր, ինչը ռեկորդայի... Բարտոմեուն ազատ է արձակվել Ուիլ Սմիթը չի բացառել ապագայում ԱՄՆ նախագահի ... Մոսկվայում 3-ամյա երեխա է հոսպիտալացվել թմրամ... Գլխավոր շտաբի պետը շարունակելու է պաշտոնավարե... Ավելի քան 11 մլն դոլար. Անջելինա Ջոլին ռեկորդ... «ԱՄՆ-ն դեռ պատրաստ է հանդիպել Իրանի հետ և բան... Հայկ Մարությանը որոշել է քանդել Արկադի Համբար... Մակրոնը և Էրդողանը կես տարում առաջին անգամ բա... 197 մլրդ դոլար. Իլոն Մասկը գլխավորել է աշխարհ... SpaceX-ն անբարենպաստ եղանակային պայմանների պա... Boeing-ն Ավստրալիայում մշակված անօդաչու կործա... Ամերիկյան Արկանզասի դպրոցներից մեկում կրակոցն... Amazon-ին դատի են տվել. ընկերությունը մեղադրվ... Կանադայում առաջարկել են չօգտագործել Covid-19-... Ձեռքերը դրել է դեմքին և փորձել համբուրել շուր... Միջազգային ադրբեջանալեզու լրատվամիջոցները ևս ... Նիգերիայում զինյալները հարձակվել են ՄԱԿ-ի բազ... ԱՄՆ-ն հակահրթիռային պաշտպանության ոլորտին առն... Կալիֆոռնիայում 24-ամյա երիտասարդը ներթափանցել... Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչները... 62-ամյա Ալեք Բոլդուինը 7-րդ անգամ է հայր դարձ... Հայրենիքը կորցնում ենք նաեւ նախագահի աթոռը զբ... Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ բար... Նախատեսվում է 3 տարում բնակարանային պատշաճ պա... «Ազատության և արիության հանդեպ նվիրվածության ... Ինչու Փաշինյանը հայտարարեց կառավարման կիսանախ... Մեր որդու մեդալը կվերցնենք արժանապատիվ ղեկավա... Համոզվում ենք, որ ավելի է լավ է Արմեն Սարգսյա... Ռազմագերիների հարցով մտնում ենք տեւական պայքա... Արցախում սահմանադրական կարգը տապալելու հատկան... Էդմոնին ասեք՝ իրեն կապիտուլյանտի հետ փաթեթավո... «Նավթի և նավթամթերքի շուկան լռություն է սիրու... Նիկոլը կորցրեց փողոցը. Հայրենիքի փրկության շա... ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պե... Աբխազիայի ընդդիմությունը հավաքվել է խորհրդարա... Ո՞ր դեպքում Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելո... ԳՇ պետի հարցում Արմեն Սարգսյանը կոպտորեն խախտ... Քոչարյանի և մյուսների գործով դատական ​​նիստը ... «Փաշինյանի ավանտյուրան ունի մի նպատակ՝ ԼՂ-ում... «Իմ քայլը» սահմանադրական փոփոխություններ է նա... Ֆրանսիայում 65-74 տարեկանների համար հաստատվել... «Աշխարհն այնքան է փոխվել, որ պարզապես հիմարու... ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հատուկ նշ... Զելենսկին պատվաստվել է ընդդեմ կորոնավիրուսի Վարչապետը ԼՀԿ ղեկավարին հանդիպման է հրավիրել.... Թուրքիան չի թաքցնում Ղարաբաղի հանդեպ իր ախորժ... Պետական մեքենան և վարչապետը հսկայական ճնշում ... ԵՄ-ն Նավալնիի շուրջ իրավիճակի պատճառով պատժամ... ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի անմահացած ուսան... ՔԿ–ում վարույթ է ընդունվել Ն. Գոգոլի անվան թի... ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի... Սա Նիկոլի վերջին հանրահավաքն էր, նա վերջնական... Ինչո՞ւ Տիգրան Ավինյանն ու քաղաքապետը կանգնած ... Ցավում եմ, որ վարչապետի պաշտոն զբաղեցնողը նախ... Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը երեկ եկել ... Արմեն Սարգսյանը փաստացի ազատեց գեներալ-գնդապե... Հայաստանում երեք մարդու մոտ հայտնաբերվել է թե... Նավալնիի ենթադրյալ թունավորման առնչությամբ ԱՄ... Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչները... Պետդումայի պատգամավորը Կիևին կոչ է արել Ղրիմի... Մեր պետական կառավարման համակարգը լիովին կազմա... Աշոտ Բախշիյանն ազատվել է Արցախի էկոնոմիկայի և... Պենտագոնը հայտնել է` որ դեպքում 150 մլն դոլար... 2022 թվականից ոչ շուտ. Բիլ Գեյթսն ասել է` երբ... Ոչ քաղաքական քայլերով իշխանություն պահելը կար... Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ... Գորբաչովը երկարակեցության ռեկորդ է սահմանել ն... ԱԺ-ում հայտարարությունների ժամ է (Տեսանյութ) 2018-ին առանց վարչական լծակի հրապարակ լցնողը ... Չինաստանը խորը ճգնաժամում գտնվող Լիբանանին հա... Դուբայում գործարարը 2 տարվա ազատազրկման է դատ... Նախագահը որոշել է չստորագրել հրամանագրի նախագ... Փաշինյանն ինչպես վարչական ռեսուրսով մարդկանց ... Վրեժ Գաբրիելյանն ազատվել է Փրկարար ծառայությա... Էդմոն Մարուքյանը հանդիպել է Արմեն Սարգսյանի հ... Անհետ կորած զինծառայողների և գերիների հարազատ...

Հայաստանի հալվող քարտեզը՝ Կովկասի նոր ճարտարապետության մեջ. Վահե Հովհաննիսյան

Ամենացավոտ հարցն է՝ ինչպես չկարողացանք բռնել ՄԵԿ հոգու ձեռքը, որը երկու տարի շարունակ, բոլորիս աչքի առաջ, բանակցությունները տանում էր փակուղի ու պատերազմը դարձնում անխուսափելի։ Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Առնվազն 20-25 հոգի, երկու տարի շարունակ, գրեթե ամենօրյա ռեժիմով զգուշացրել է այս հեռանկարի մասին, բայց դա աղետալիորեն փոքր թիվ էր ու ի զորու չեղավ՝ բռնելու նրա ձեռքը, կանգնեցնելու ողբերգության թափանիվը։ Ինչու՞, որովհետև մենք՝ զգուշացնողներս, անհատներ էինք ընդամենը։ Իսկ ինստիտուտները, համակարգերը և հասարակությունը՝ որպես ինստիտուտ, չափից դուրս թույլ էին։

Անվտանգության խորհուրդ, ԱԱԾ, Բանակ, Արցախի իշխանություններ, ԱԺ իշխող խմբակցություն. ու՞ր էին այս ինստիտուտները։ Ո՞ւր էին այսօր տարբեր դահլիճներում իրենց պատռելով Նիկոլի հրաժարականը պահանջող մտավորականները։ Ու՞ր էին բուհերը, պրոֆեսորադասախոսական համայնքը, Ակադեմիան, ստեղծագործական միությունները։ Ո՞ւր էր առաջին քրիստոնյա հասարակությունը։Իմ նշած 20-25 հոգուն ամբողջ կյանքում հանգիստ չի տալու այդ միտքը՝ մենք գիտեինք, մենք ասում էին դրա մասին, մենք գոռում էին դրա մասին, բայց չկարողացանք տեղ հասցնել։ Եվ ինչ-որ մի ավել բան չարածի զգացումը մեզ միշտ ուղեկցելու է։

Չկրկնել պատմությունը

Հիմա, իհարկե, խոսողները շատ են, հայհոյողները՝ ավելի շատ, Նիկոլի հրաժարականը պահանջողները՝ անթիվ-անհամար։ Բայց այդ դժգոհությունն առայժմ չի ստանում ինստիտուցիոնալ տեսք և, նախադեպը ունենալով, կա մտավախություն, որ դարձյալ մեզ կարող է չհաջողվի կանգնեցնել հիմա էլ նո´ր ողբերգության անիվը։

Այս իրականության անբաժանելի մասն է նաև «Իմ քայլի» խմբակցությունը՝ որպես ինստիտուտ ու որպես ռումբ՝ պետության հիմքում։

Ու դարձյալ մի 20-25 հոգանոց անվանացանկ, ովքեր որևէ միավորի ներսում իրար հետ կապված չեն, գուցե ոմանք իրար նույնիսկ չեն ճանաչում, նախապես չեն պլանավորում ասելիքը, բայց գրեթե ամենօրյա ռեժիմով բավական գրագետ ներկայացնում են իրական վիճակը, ռիսկերը, ինչ պետք է անենք և ինչից պետք է խուսափենք։ Այդ 20-25 հոգին, ինչպես մինչ պատերազմը, այնպես էլ՝ այսօր, ասում են, բարձրաձայնում, գոռում, որ կանգնեցնել է պետք պետության քայքայման ընթացքը, և դա պետք է անել շատ արագ, և եթե դա չանենք, ապա ոչ թե հետո, այլ հենց այս տարի են լինելու նոր խոշոր ցնցումներ և կորուստներ։

Ու դարձյալ՝ նույն պատմությունը. թվում է, թե ասվում է, թվում է, թե ընկալվում է, թվում է՝ չլսելու ողբերգական նախադեպը կա, բայց միևնույն է՝ հանրային, զանգվածային ինքնապահպանման բնազդը չի սրվում։

Հետևություն՝ ուրեմն մի բան սխալ է արվում կամ կիսատ և (կամ) մեր դեմ իսկապես գործում է լավ կազմակերպված գործակալական ցանց, որն ազդեցիկ է, և որի խնդիրն է՝ թույլ չտալ, որ որևէ մեկը կանգնեցնի պետության քայքայումը։

Ասելիքի հստակություն. ճիշտ ձևակերպել ռիսկերը և կորուստները

Կա հրատապ չորս խնդիր.

Հայ ժողովրդին, հասարակության շերտերին ներկայացնել իրականությունը։

Ձևավորել նոր իշխանություն

Փորձել վերականգնել Հայաստան-սփյուռք-Արցախ միասնական համակարգը

Աշխատեցնել պետական համակարգը՝ սկսել աշխատել

Իմ տպավորությամբ՝ հասարակության նույնիսկ կրթված շերտերը լավ չեն պատկերացնում աղետի մասշտաբները՝ այն, որ հին Հայաստանը չկա, հին Արցախը չկա, և նույնիսկ չկա հին հայ ժողովուրդը, որը վերջին 30 տարիներին ուներ հաղթած և տարածաշրջանում ձայնի իրավունքով պետություն։

Հասարակության մեջ և նույնիսկ քաղաքական վերնախավում քչերն են հասկանում, որ հիմա գծագրվում է Հարավային Կովկասի նոր ճարտարապետությունը, գուցե՝ առաջիկա 100 տարվա համար։ Ու մենք ուշանում ենք, որովհետև պարտված և ծաղրի արժանացած իշխանությամբ մենք մեր շահը չենք կարողանալու պաշտպանել։ Մենք չենք կարող անմասն մնալ նոր Կովկասի ձևավորման պրոցեսին, բայց դա կարող ենք անել միայն նոր իշխանության պայմաններում, որը

ա/ Չի պարտվել Ալիևին

բ/ Կկարողանա Ռուսաստանի հետ նոր բովանդակության պայմանավորվածություններ ձեռք բերել

գ/ Կկարողանա խոսել Թուրքիայի և Ադրբեջանի հետ

դ/ Կկարողանա Իրանի հետ նոր հարաբերություններ ձևավորել

ե/ Կկարողանա Արևմուտքի հետ հարաբերություններ վերականգնել

Կա կարևորագույն խնդիր հայկական աշխարհում, որը միայն նոր իշխանությունը կարող է անել. պետք է անել ամեն ինչ, որպեսզի ողբը չդառնա հայ ժողովրդի նոր բրենդը։ Սա ուղղակի պետք է բացառել։ Պետությունը պետք է առաջինը հաղթահարի ողբի փուլը և պարտվածի հոգեբանությունը, որպեսզի հնարավորինս արագ այն հասնի սփյուռքին։ Բայց դա հնարավոր կլինի միայն նոր իշխանության պարագայում։

 

Պետք է պարզ հասկանալ Փաշինյանի աջակցության համակարգը.

Ալիևը

Էրդողանը

«Իմ քայլը»

Հասարակության նվազ կրթված շերտը

Առանց հստակությունների և անծրագիր ընդդիմությունը

Ալիևի, Էրդողանի ու հասարակության նվազ կրթված շերտի հետ առայժմ ոչինչ չենք կարող անել։ Սա պետք է ընդունել որպես փաստ։ «Իմ քայլի» հետ պետք է փոխել աշխատանքի սկզբունքը։ Դադարեցնել է պետք բոլոր բանակցությունները՝ համոզելու, առաջարկելու պրոցեսը, որը հիմա կա։ Դա արդեն ինքնախաբեություն է։ Պետք է ուղղակի մեծացնել հանրային ճնշումը, և ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ «Իմ քայլը» կամ Իմ քայլից ինքնուրույն գան բանակցությունների։

Կծագի հարց՝ ինչպես մեծացնել հանրային ճնշումները։ Դա էլ վերջին կետն է. պետք է էականորեն փոխել հարթակի կարգավիճակը՝ անցում կատարել Փաշինյանի ընդդիմությունից՝ Փաշինյանին այլընտրանք կարգավիճակի։ Սա 2-3 շաբաթում կարելի է անել։ Հարթակն իր մի կարևոր ֆունկցիան կատարել է՝ «Մերժիր Նիկոլին»-ը դարձել է համընդհանուր բանաձև, բայց այն իրացնելու համար պետք է հանրությանը ներկայացնել առկա իրականության այլընտրանքը՝ անվտանգային, քաղաքական, տնտեսական, սոցիալական ծրագիր։ Անելիքի հստակությամբ, ներկա անհույս վիճակին այլընտրանք դարձած հարթակը այդ դեպքում կստանա ամենակարևոր ու վճռական դաշնակցին՝ պետական համակարգը, ուժայիններին ու մշտապես դիտորդ հասարակության շերտերին։ Պետք է հստակ ներկայացնել փոփոխությունների բացակայության դեպքում երկրի քայքայման հեռանկարն ու զուգահեռ, նույնքան հստակ, ներկայացնել անելիքը՝ դրանից խուսափելու համար։

Շարունակելի

դիտվել է 161 անգամ
Մարտի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրակ... Բելորեչենսկում զանգվածային ծեծկռտուքն ավարտվե... Սերժ Սարգսյանն առաջիկայում կանդրադառնա հանրու... Ինչ են խոսել Սերժ Սարգսյանն ու Օնիկ Գասպարյան... Չի բացառվում, որ առաջիկա մի քանի օրերը պետակա... Նիկոլ Փաշինյանն ինչով է փակել նախագահի բերանը... Էդմոն Մարուքյանը Փաշինյանի հետ հանդիպմանը կպն... Զատուլին. Հայաստանն այսօր կրկին կանգնած է շատ... Ինքը թիմի պատանդն է, թիմը՝ իր. «Հրապարակ» ՀՅԴ ՀԵՄ անդամներն ԱԺ դարպասներից կարմիր ժապավ... Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. 59-... Թուրքիայի կառավարությունը ծրագրում է փակել քր... Հրապարակվել է Իրաքում ԱՄՆ ավիաբազայի վրա իրան... ԵԱՏՄ անդամ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջան... Մեծ Բրիտանիայում վիկտորյանական դարաշրջանի բան... Իսրայելի գլխավոր դատախազը դժգոհ է դաշնակիցներ... Սյունիքի մարզում հողամասերը վարձակալության ապ... Մարոկկոյի ԱԳՆ-ն ժամանակավոր դադարեցրել է կապե... Ամբողջ աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է ... 29-ամյա Իշխան Հովսեփյանը հետախուզվում է «Շատ ցավոտ է գիտակցել, որ այլեւս մեզ հետ չես»... Անգլիական գավառական եկեղեցում հայտնաբերվել է ... Կուման. Բարտոմեուն միշտ առանձնահատուկ մարդ է ... Աշխարհում կա 3228 միլիարդատեր, ինչը ռեկորդայի... Բարտոմեուն ազատ է արձակվել Ուիլ Սմիթը չի բացառել ապագայում ԱՄՆ նախագահի ... Մոսկվայում 3-ամյա երեխա է հոսպիտալացվել թմրամ... Գլխավոր շտաբի պետը շարունակելու է պաշտոնավարե... Ավելի քան 11 մլն դոլար. Անջելինա Ջոլին ռեկորդ... «ԱՄՆ-ն դեռ պատրաստ է հանդիպել Իրանի հետ և բան... Հայկ Մարությանը որոշել է քանդել Արկադի Համբար... Մակրոնը և Էրդողանը կես տարում առաջին անգամ բա... 197 մլրդ դոլար. Իլոն Մասկը գլխավորել է աշխարհ... SpaceX-ն անբարենպաստ եղանակային պայմանների պա... Boeing-ն Ավստրալիայում մշակված անօդաչու կործա... Ամերիկյան Արկանզասի դպրոցներից մեկում կրակոցն... Amazon-ին դատի են տվել. ընկերությունը մեղադրվ... Կանադայում առաջարկել են չօգտագործել Covid-19-... Ձեռքերը դրել է դեմքին և փորձել համբուրել շուր... Միջազգային ադրբեջանալեզու լրատվամիջոցները ևս ... Նիգերիայում զինյալները հարձակվել են ՄԱԿ-ի բազ... ԱՄՆ-ն հակահրթիռային պաշտպանության ոլորտին առն... Կալիֆոռնիայում 24-ամյա երիտասարդը ներթափանցել... Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչները... 62-ամյա Ալեք Բոլդուինը 7-րդ անգամ է հայր դարձ... Հայրենիքը կորցնում ենք նաեւ նախագահի աթոռը զբ... Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ բար... Նախատեսվում է 3 տարում բնակարանային պատշաճ պա... «Ազատության և արիության հանդեպ նվիրվածության ... Ինչու Փաշինյանը հայտարարեց կառավարման կիսանախ... Մեր որդու մեդալը կվերցնենք արժանապատիվ ղեկավա... Համոզվում ենք, որ ավելի է լավ է Արմեն Սարգսյա... Ռազմագերիների հարցով մտնում ենք տեւական պայքա... Արցախում սահմանադրական կարգը տապալելու հատկան... Էդմոնին ասեք՝ իրեն կապիտուլյանտի հետ փաթեթավո... «Նավթի և նավթամթերքի շուկան լռություն է սիրու... Նիկոլը կորցրեց փողոցը. Հայրենիքի փրկության շա... ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պե... Աբխազիայի ընդդիմությունը հավաքվել է խորհրդարա... Ո՞ր դեպքում Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելո... ԳՇ պետի հարցում Արմեն Սարգսյանը կոպտորեն խախտ... Քոչարյանի և մյուսների գործով դատական ​​նիստը ... «Փաշինյանի ավանտյուրան ունի մի նպատակ՝ ԼՂ-ում... «Իմ քայլը» սահմանադրական փոփոխություններ է նա... Ֆրանսիայում 65-74 տարեկանների համար հաստատվել... «Աշխարհն այնքան է փոխվել, որ պարզապես հիմարու... ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հատուկ նշ... Զելենսկին պատվաստվել է ընդդեմ կորոնավիրուսի Վարչապետը ԼՀԿ ղեկավարին հանդիպման է հրավիրել.... Թուրքիան չի թաքցնում Ղարաբաղի հանդեպ իր ախորժ... Պետական մեքենան և վարչապետը հսկայական ճնշում ... ԵՄ-ն Նավալնիի շուրջ իրավիճակի պատճառով պատժամ... ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի անմահացած ուսան... ՔԿ–ում վարույթ է ընդունվել Ն. Գոգոլի անվան թի... ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի... Սա Նիկոլի վերջին հանրահավաքն էր, նա վերջնական... Ինչո՞ւ Տիգրան Ավինյանն ու քաղաքապետը կանգնած ... Ցավում եմ, որ վարչապետի պաշտոն զբաղեցնողը նախ... Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը երեկ եկել ... Արմեն Սարգսյանը փաստացի ազատեց գեներալ-գնդապե... Հայաստանում երեք մարդու մոտ հայտնաբերվել է թե... Նավալնիի ենթադրյալ թունավորման առնչությամբ ԱՄ... Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչները... Պետդումայի պատգամավորը Կիևին կոչ է արել Ղրիմի... Մեր պետական կառավարման համակարգը լիովին կազմա... Աշոտ Բախշիյանն ազատվել է Արցախի էկոնոմիկայի և... Պենտագոնը հայտնել է` որ դեպքում 150 մլն դոլար... 2022 թվականից ոչ շուտ. Բիլ Գեյթսն ասել է` երբ... Ոչ քաղաքական քայլերով իշխանություն պահելը կար... Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ... Գորբաչովը երկարակեցության ռեկորդ է սահմանել ն... ԱԺ-ում հայտարարությունների ժամ է (Տեսանյութ) 2018-ին առանց վարչական լծակի հրապարակ լցնողը ... Չինաստանը խորը ճգնաժամում գտնվող Լիբանանին հա... Դուբայում գործարարը 2 տարվա ազատազրկման է դատ... Նախագահը որոշել է չստորագրել հրամանագրի նախագ... Փաշինյանն ինչպես վարչական ռեսուրսով մարդկանց ... Վրեժ Գաբրիելյանն ազատվել է Փրկարար ծառայությա... Էդմոն Մարուքյանը հանդիպել է Արմեն Սարգսյանի հ... Անհետ կորած զինծառայողների և գերիների հարազատ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan