Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 95 միլիոնը
Աշխարհում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 95 միլիոնը (95 003 533)։ Այս մասին են վկայում Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալները։ COVID-19-ի դեպքերի մեծ մասը հայտնաբերվել է ԱՄՆ-ում (23 928 643): ԱՄՆ-ին հաջորդում են Հնդկաստանն (10 557 985) ու Բրազիլիան 8 488 099)։
Պանդեմիայի ողջ ընթացքում մահացել է մոլորակի ավելի քան 2 մլն բնակիչ, ապաքինվել՝ ավելի քան 52․2 միլիոնը։
Հիշեցնենք, որ ԱՀԿ-ն կորոնավիրուսային վարակի բռնկումը պանդեմիա էր հայտարարել 2020 թվականի մարտի 11-ին։