Իսրայելի 13 բնակիչներ պատվաստումից հետո դիմային նյարդի կաթված են ստացել
Pfizer ընկերության կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափի ներարկումից հետո Իսրայելի 13 բնակիչներ դիմային նյարդի կաթված են ստացել: Այս մասին հաղորդում է Ynet-ը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը:
Նշվում է, որ հայտնի է առնվազն 13 իսրայելցու դիմային նյարդի կաթվածի մասին, բայց բժիշկների կարծիքով, նման դեպքերի թիվը գործնականում ավելի մեծ է:
Պատվաստվածներից մեկի խոսքով, ներարկումից մի քանի րոպե անց նա տարօրինակ զգացողություն է ունեցել դեմքի ստորին հատվածում: Տղամարդը նշել է, որ այդ կողմնակի ազդեցությունը պահպանվել է առնվազն 28 ժամ: Ընդ որում, նա այլ տարօրինակ զգացողություններ չի ունեցել:
Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ եթե պատվաստանյութի առաջին դեղաչափի ներարկումից հետո հիվանդի մոտ նկատվում է պարեզի ախտանիշներ, ապա երկրորդ դեղաչափի ներարկումը պետք է հետաձգել, մինչև կաթվածի անցնելը: