Բրազիլիայում կորոնավիրուսից մահվան դեպքերի ընդհանուր թիվը մոտենում է 210 000-ին
Բրազիլիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 61 567 նոր դեպք է գրանցվել, հաղորդում է RT-ն:
Համավարակի սկզբից մինչ այժմ Բրազիլիայում, ընդհանուր առմամբ, վարակման 8 455 059 դեպք է գրանցվել:
Կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը հասել է 209 296-ի, իսկ ապաքինվածների թիվն անցել է 7 միլիոնից:
Բրազիլիան թե վարակման դեպքերի օրական և ընդհանուր թվով և թե մահվան դեպքերի ցուցանիշով շարունակում է առաջատարներից մեկը մնալ աշխարհում. առաջին տեղում ԱՄՆ-ն է, երկրորդում Հնդկաստանն, ապա՝ Բրազիլիան: