Ավստրիայում կորոնավիրուսային իրավիճակի պատճառով կարանտինը կերկարացվի մինչև փետրվարի 7-ը. ТАСС
Ավստրիայի կառավարությունը, կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված, կերկարացնի խիստ կարանտինը մինչև փետրվարի 7-ը, հաղորդում է ТАСС-ը:
Կառավարությունը նման որոշում է կայացրել ռեգիոնալ իշխանությունների հետ խորհրդակցությունների արդյունքում: Առողջապահության ոլորտի փորձագետները խորհուրդ են տվել պահպանել ընթացիկ սահմանափակումները ևս մի քանի շաբաթ, քանի որ կորոնավիրուսի՝ Մեծ Բրիտանիայում հայտնաբերված նոր ու ավելի վտանգավոր և վարակիչ համարվող հարուցիչի տարածման ռիսկը մեծ է:
Փետրվարի 8-ից նախատեսվում է թույլատրել աստիճանաբար կարանտինայի սահմանափակումների թուլացումը. ըստ այդմ, կբացվեն առևտրի կենտրոնները, ծառայությունների ոլորտի ձեռնարկությունները, թանգարանները: Երկրի իշխանությունները, միաժամանակ, կորոնավիրուսից պաշտպանվելու համար սովորական բժշկական դիմակների փոխարեն պարտադիր կդարձնեն հատուկ հակակորոնավիրուսային դիմակներ կրելը, ինչպես նաև՝ 2 մետր սոցիալական հեռավորություն պահելու պահանջ կկիրառվի:
Մինչև փետրվարի 8-ը դպրոցները փակ կլինեն, իսկ հյուրանոցներն ու հանրային սննդի կետերը փակ կմնան մինչև փետրվարի վերջ:
Ավստրիայում կարանտինի ռեժիմը գործում է 2020 թ. նոյեմբերի 3-ը: