Ինչքան «իմքայլական» կա, թող գան իմ հետ քայլեն սար ու ձորով, հավաքեն զինվորների դիերը ու գան նստեն՝ տեսնեմ ո՞նց են հաց ուտելու. Անհետ կորած զինվորի ծնողը Անդրանիկ Քոչարյանին
Պիտի չոքեիք, ասեիք՝ կանգնացրու պատերազմը, 5-րդ օրը մենք ՀՕՊ չունեինք: Այս մասին երեկ հունվարի 15-ին, Ստեփանակերտում «Իմ քայը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպմանը ասել է անհետ կորած զինծառայողի ծնողը:
«Պիտի չոքեիք, ասեիք՝ կանգնացրու պատերազմը, 5-րդ օրը մենք ՀՕՊ չունեինք: Ոչ թե Արծրունին հանեիք, նաստրոյկով ասեր՝ մենք չենք ասում ինչն ա մեզնից հետ գնացել, ինչը՝ առաջ: Մեզ զինաթափում են, ուղարկում են Հայաստան, ասում են՝ Հադրութը մերը չի…Մենք ծնող ենք, չունենք էլ կորցնելու ոչինչ: Մենք ամեն քայլի գնալու ենք: Ինչքան «իմքայլական» կա, որոնք որոշում էին մեր երեխեքի ապագան, պատերազմը, պիտի գան ստեղ: Թող գան իմ հետ քայլեն սար ու ձորով, հավաքեն զինվորների դիերը ու գան նստեն՝ տեսնեմ ո՞նց են հաց ուտելու»,-ասում է անհետ կորած զինվորի ծնողը:
Անհետ կորածի հարը նաեւ հարց է տալիս Քոչարյանին, թե ինչու պատերազմին չի մասնակցել, ինչին Քոչարյանը պատասխանում է, որ իր որդին է մասնակցել:
«Լավ չի, հայրենիքը միայն մեր որդիներինը չէ, բոլորինս է»,-ասում է նա:
Նշենք, որ երեկ՝ հունվարի 15-ին, Ստեփանակերտում «Իմ քայը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն առաջին անգամ հանդիպել է անհետ կորած զինվորների ծնողներին։