Չինաստանը 5 օրվա ընթացքում 1500 կորոնավիրուսակրի համար նախատեսված հիվանդանոց է կառուցել
Չինաստանի իշխանությունները վերսկսել են նոր տիպի կորոնավիրուսով վարակված անձանց համար ժամանակավոր հիվանդանոցների շինարարությունը և վերջին հինգ օրվա ընթացքում երկրի հյուսիսում գտնվող Հեբեյ նահանգում ստեղծել են մասնագիտացված բժշկական հաստատություն՝ 1500 հիվանդասենյակով: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ «Սինհուա» գործակալությանը հղումով:
ԶԼՄ-ի տվյալներով՝ հիվանդանոցը գտնվում է Նանգոնգ քաղաքում, որտեղ հարակից շրջանից ուղարկվում են վարակվածները: Առաջիկա օրերին կառավարությունը նախատեսում է կառուցել նմանատիպ ևս 6 օբյեկտ, որոնք կունենան շուրջ 6,5 հազար մասնագիտացված շինություններ:
Նշվում է՝ ստանդարտ սենյակի մակերեսը 18 քմ է: Յուրաքանչյուր սենյակ օդափոխվում է և ջեռուցվում, ունի հասանելիություն համացանցին և առանձին լոգարան: