Բրազիլիայում անցած 1 օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 66 հազար դեպք. RT
Բրազիլիայում անցած 1 օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 66 047 դեպք: Ինչպես հայտնում է RT-ն, այսպիսով, երկրում կորոնավիրուսով վարակված է 8 390 341 մարդ:
Լրատվամիջոցը, հղում տալով երկրում առողջապահության նախարարությանը, նշում է, որ Բրազիլիայում վիրուսի հետևանքով զոհերի թիվը կազմում է 208 133:
Համավարակի սկզբից ի վեր Բրազիլիայում ապաքինվել է 7 359 353 պացիենտ:
Հավելենք, որ Բրազիլիայի Ամազոնաս նահանգի իշխանությունները հաստատել են COVID-19-ի այդ տարածաշրջանին բնորոշ նոր շտամով կրկնավարակի դեպքը:
«Կնոջ վարակն առաջին անգամ ախտորոշվել է 2020-ի մարտի 24-ին և 2020-ի դեկտեմբերի 30-ին (ինն ամիս անց): ՊՇՌ թեստը ցույց է տվել COVID-19- ի երկրորդ դրական ախտորոշումը: Վերլուծությունը ցույց է տվել մի շարք մուտացիաներ, որոնք համատեղելի են SARS-CoV-2 վիրուսի տարբերակի հետ, որը վերջերս նույնականացվել էր Ճապոնիայի առողջապահության նախարարության կողմից, բայց ծագել էր Ամազոնասում», - ասված է գերատեսչության հայտարարության մեջ:
Կորոնավիրուսով կրկնավարակի երկրորդ հնարավոր դեպքն ուսումնասիրում են երկրի Բաիյա նահանգում: Խոսքը «հարավաֆրիկյան» շտամի մասին է, սակայն, ինչպես նշվում է պաշտոնական հաղորդագրությունում, թեստերի վերջնական արդյունքները դեռևս չկան: