Բելառուսը հայտարարել է բողոքի ակցիաների ֆինանսավորման մեջ կասկածյալներին ձերբակալելու մասին
Բելառուսի ՆԳՆ-ն հայտարարել է անձանց ձերբակալության մասին, որոնք կասկածվում են բողոքի ակցիաների ֆինանսավորման մեջ: Այս մասին ասվում է գերատեսչության թելեգրամյան ալիքում:
Իրավապահները նշել են, որ ընդհանուր առմամբ 4 մարդ է ձերբակալվել: Համաձայն ներկայացված տվյալների՝ նրանց թաքստոցներում հայտնաբերվել է ավելի քան 100 հազար դոլարով եւ եվրոյով:
Հայտարարության մեջ նշվում է, որ ձերբակալվածներն անհատ ձեռնարկատերեր են , ովքեր բնակվում են Մինսկում: Գործընթացը սկսվել է հունվարի 12-ին:
Բելառուսում բողոքի ակցիաները շարունակվում են արդեն չորրոդ ամիսն անընդմեջ: Դրանք սկսվել էին այն բանից հետո, երբ երկրի ԿԸՀ-ն հայտնել էր նախագահական ընտրություններում, որոնք կայացել էին օգոստոսի 9-ին, Ալեքսանդր Լուկաշենկոյի հաղթանակի մասին:
Ընդդիմադիր բոլոր թեկնածուները հայտնել էին, որ չեն ճանաչում ընտրությունների արդյունքները: Ուժայինները հատուկ տեխնիկա, լուսաձայնային նռնակներ եւ ռեզինե փամփուշտներ էին կիրառել ցուցարաների դեմ:
Ավելի ուշ նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է երկրում ընդդիմության համակարգող խորհրդի ստեղծման մասին, որը պետք է նպաստի իշխանափոխությանը: Լուկաշենկոն, իր հերթին, բողոքի ակցիաների կազմակերպման մեջ մեղադրել է արեւմտյան երկրներին եւ պահանջել քրեական գործեր հարուցել խորհրդի անդամների դեմ:
Հոկտեմբերի 26-ին Տիխանովսկայան երկրում համազգային գործադուլ է հայտարարել: