ՌԴ-ն լիահույս է, որ ԱՄՆ նոր վարչակազմը կփակի Գուանտանամոյի բանտը. Զախարովա
Ռուսաստանի Դաշնությունը լիահույս է, որ ԱՄՆ նոր վարչակազմը կփակի Գուանտանամոյի բանտը:
Ինչպես նշում է ՏԱՍՍ գործակալությունն այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք հույս ունենք, որ ԱՄՆ նոր վարչակազմը կկատարի ժամանակին Վաշինգտոնի կողմից տրված խոստումները և անմիջապես կփակի Գուանտանամոյի բանտը և իր բանտարկյալներին արդար, անկախ և անկողմնակալ արդարադատության հնարավորություն կտա», - ասել է նա:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը կկայանա հունվարի քսանին: Բայդենը նախապես հայտնել է իր վարչակազմի կարևորագույն պաշտոններում նախընտրած թեկնածուների անունները: