150 կրճատում. Ուկրաինան մտադիր է պատգամավորների թիվը 450-ից 300-ի հասցնել
Ուկրաինայի գերագույն ռադայի իրավական քաղաքականության հարցերով կոմիտեն խորհրդարանին առաջարկել է ամբողջությամբ ընդունել թիվ 1017 օրենքի նախագիծը պատգամավորների թիվը կրճատելու մասին: Այս մասին հայտնում է EADaily-ն:
Օրինագիծը Ռադայի սահմանադրական կազմը 450-ից 300 պատգամավորների հասցնելու մասին է:
«Իրավական քաղաքականության հարցերով կոմիտեն որոշում է կայացրել վերանայել իր 2019 թվականի դեկտեմբերի 18-ի կարծիքը և դրա արդյունքների հիման վրա Ուկրաինայի գերագույն ռադային առաջարկել նախնական հավանություն տալ Ուկրաինայի նախագահի կողմից ներկայացված օրենքի նախագծին՝ Ուկրաինայի Սահմանադրության 76-րդ և 77-րդ հոդվածներում փոփոխություններ կատարելու մասին», - հստակեցրել է կոմիտեն:
Համապատասխան որոշմանը կողմ են քվեարկել հանձնաժողովի 22 անդամներից 17-ը: Այժմ օրենքի ընդունման համար անհրաժեշտ է, որ հենց Ռադայում 300 պատգամավորներ կողմ քվեարկեն դրան:
Հիշեցնենք՝ օրենսդրական փոփոխությունը ներկայացվել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի կողմից 2019 թվականի օգոստոսի 29-ին՝ 9-րդ գումարման Գերագույն ռադայի առաջին օրը: