Հյուսիսային Կորեայում անցկացված զորահանդեսում ռազմավարական նշանակության ստորջրյա տեղակայման բալիստիկ հրթիռներ են ցուցադրվել
Կորեայի աշխատավորական կուսակցության 8-րդ համագումարի պատվին Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք Փհենյանում ռազմական հանդիսավոր շքերթ է անցկացվել, որի ժամանակ ստորջրյա տեղակայման ու ռազմավարական նշանակության բալիստիկ հրթիռներ են ցուցադրվել, հայտնում է ТАСС-ը:
«Աշխարհի ամենահզոր սպառազինությունը՝ ռազմավարակա նշանակության ստորջրյա տեղակայման բալիստիկ հրթիռները մեկը մյուս ետևից ցուցադրվել են հրապարակում՝ ցույց տալով Հյուսիսային Կորեայի հեղափոխական զինված ուժերի հզորությունը»,- նշված է Հս. Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալության հաղորդագրությունում:
Հաղորդվում է, որ զորահանդեսն անցկացվել է Փհենյանի կենտրոնական՝ Կիմ Իր Սենի հրապարակում, որին ներկա է գտնվել երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը: Ցուցադրվել են նաև մարտավարական նորագույն հրթիռներ և ինքնագնաց հրետանային կայաններ: