Կոլումբիայում ոսկու հանք է փլուզվել. կան զհոեր և վիրավորներ
Արևմտյան Կոլումբիայում ոսկու հանքի փլուզման հետևանքով զոհվել է 5 և վիրավորվել 11 մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը` հղում անելով տեղական Proclama Cauca y Valle թերթին:
Միջադեպը տեղի է ունեցել Կաուկա դեպարտամենտում գտնվող Սանտանդեր դե Կիլիցիաո քաղաքի շրջանում: Ականատեսների խոսքով՝ փլուզումը տեղի է ունեցել հինգշաբթի:
Հաղորդվում է , որ հանքավայրի գործունեությունն ապօրինի է և նախկինում այն դադարեցված է եղել: