Արգենտինայի նախագահը ստորագրել է երկրում աբորտներն օրինականացնող օրենքը
Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը ստորագրել է երկրում աբորտների իրականացումն օրինականացնող օրենք, հաղորդում է ТАСС-ը:
«Այսօր շատ կանանց համար ավարտվում է երկարամյա պայքարը, որով նրանք ձգտում էին, որպեսզի աբորտները դադարեն համարվել հանցագործություն»,- ասել է երկրի նախագահը:
Ֆերնանդեսը նաև օրենք է ստորագրել հղիության ժամանակ կանանց ու մինչեւ երեխայի երեք տարեկանը աջակցություն տրամադրելու վերաբերյա՝ ասելով, որ այս քայլով փորձում են հասարակությունն ավելի հավասար դարձնել:
Նախորդ տարեվերջին Արգենտինայի խորհրդարանի երկու պալատները հավանություն էին տվել օրինագծին, որը թույլ կտա ընդհատել հղինությունն առանց բժշկական ցուցման մինչեւ 14 շաբաթական ժամկետում: