Բրազիլիայում կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվն անցել է 202 000-ը
Բրազիլիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 67 758 նոր դեպք է գրանցվել, հաղորդում է RT-ն:
Համավարակի սկզբից մինչ այժմ Բրազիլիայում, ընդհանուր առմամբ, վարակման 8 324 294 դեպք է գրանցվել:
Կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը հասել է 202 631-ի, իսկ ապաքինվածների թիվն անցել է 7 միլիոնից:
Բրազիլիան թե վարակման դեպքերի օրական և ընդհանուր թվով և թե մահվան դեպքերի ցուցանիշով շարունակում է առաջատարներից մեկը մնալ աշխարհում. առաջին տեղում ԱՄՆ-ն է, երկրորդում Հնդկաստանն, ապա՝ Բրազիլիան: