Բակային տարածքներում իրականացվում են թափոնների տեսակավորման թեմայով իրազեկման աշխատանքներ
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ բնակիչներին իրազեկելու նպատակով Թափոնների տեսակավորման վարչության աշխատակիցներն այսուհետ կայցելեն բակային տարածքներ, կհանդիպեն բնակիչների հետ և կներկայացնեն թափոնամաններից օգտվելու կանոնները: Օրինակ՝ պլաստիկի շիշը պետք է սեղմել, փոքրացնել, նոր գցել ամանի մեջ, ստվարաթղթե տուփերը կտրել, ծալել և այլն։ Առաջին այցը Արգիշտի 7/6 հասցեում էր։
Շինաղբն ապակու վերամշակման համար նախատեսված թափոնամանում է, բարձը՝ թղթի, ջեռակն՝ ապակու:
Լուսանկարներում Կենտրոն վարչական շրջանի հասցեներից մեկում տեղադրված թափոնամանների պատկերն է: