Իմ կարծիքով 2020 թվականին կունենանք 8,5 տոկոս տնտեսական անկում. Վահան Քերոբյան
2020 թվականին առավել շատ վնասներ կրել են ներմուծում, արտահանում եւ սպառում իրականացնող ընկերությունները: Այս մասին, այսօր՝ հունվարի 14-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Մոտավորապես 20 տոկոս անկում կա այդ երեք ոլորտներում»,-ասել է նա կանխատեսելով, որ 2020-ին կգրանցվի 8,5 տոկոս տնտեսական անկում:
«Ունենք քայլերի երկար ցուցակ եւ այսօրվա որոշումը այդ քայլերից մեկն է: Այսօր կային նաեւ այլ որոշումներ չզեկուցվող հարցերի մեջ, որոնք նույնպես ուղղված էին մեր տնտեսական պոտենցիալը պաշտպանելուն եւ մեր տնտեսվարողներին ավելի լավ տնտեսական պայմաններ ստեղծելու համար: Էլի կրկնում եմ, իմ լավատեսությունը տնտեսության նկատմամբ չի փոխվել, երկնիշ տնտեսական աճն իմ թիրախն է»,-ասել է նա: