ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել մահապատժի կիրառման արգելքի մասին արձանագրությանը
Մահապատժի չեղարկման մասին բոլոր միջոցները պետք է դիտարկել որպես մարդու իրավունքների իրականացման մեջ առաջընթաց: Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի «Երկրորդ ֆակուլտատիվ արձանագրության մասին» հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը:
Արձանագրությունը ստորագրվել է 1989 թվականի դեկտեմբերի 15-ին:
«Արձանագրությունը ստորագրվել է 39 պետությունների կողմից եւ ուժի մեջ մտել 88 պետությունների համար: Ստորագրելով տվյալ արձանագրությունը՝ կողմերը համարել են, որ մահապատժի չեղարկումը կնպաստի մարդկային արժանապատվության բարձրացմանն ու մարդու իրավունքների զարգացմանը»,-նշեց Գրիգորյանը:
Փոխնախարարի հավաստիացմամբ՝ արձանագրության վավերացումը կամրապնդի Հայաստանի համագործակցությունը կառույցների հետ, որոնք զբաղվում են ՄԱԿ-ին եւ ՄԱԿ-ի Խորհրդին կից մարդու իրավունքների պաշտպանության հարցերով: Ավելին, արձանագրության վավերացումը պարտավորությունների հետեւանք է, որոնք ստանձնել է Հայաստանը ՄԱԿ-ի կողմից Ընդհանուր պարբերական մոնիթորինգի շրջանակում:
Տվյալ հարցի քննարկումից հետո հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց: