ԼՀԿ-ն հանդիպել է Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադևոսյանի հետ
«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամներն այսօր Ազգային ժողովում հանդիպում ունեցան նաև Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադևոսյանի հետ։
Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհրդի հոկտեմբերի 15-ին կայացած նիստում, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 135-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյանն ընտրվել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու:
Նշենք, որ Վճռաբեկ դատարանի նախագահը Երվանդ Խունդկարյանն էր, որը, ընտրվելով Սահմանադրական դատարանի դատավոր, թողել է այս պաշտոնը։
Քիչ առաջ հաղորդել էինք, որ Գագիկ Ջհանգիրյանը ևս հանդիպել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ:
Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 13-ին, Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության անդամները հանդիպել են Ջհանգիրյանի հետ։
Հանդիպումից հետո «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ խմբակցությունը խորհրդակցել եւ միաձայն որոշել է առաջադրել նրան որպես ԲԴԽ անդամի թեկնածու: