Երևան, 17.Ապրիլ.2024, 00:00 |
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական մի... Դեսպան Աննա Աղաջանյանն իր հավատարմագրերն է հա... Թբիլիսիի խորհրդարանի տարածքում իրավիճակը լարվ... Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածո... Սամվել Վարդանյանի հետ կատարվածը խոշտանգում է,... Ծովազարդ գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնա... «Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Ա... Բողոքի ակցիաների ֆոնին Վրաստանի խորհրդարանում... Դուբայը հեղեղվել է հորդառատ անձրևի պատճառով Անահիտ Ավանեսյանը մասնակցել է «Հայաստանում հո... Կարևորվել է ՄԱԿ հայաստանյան գրասենյակի աշխատա... ՔՊ-ական պատգամավորի հետ վիճած Սամվել Վարդանյա... ՄԱԳԱՏԷ-ն որոշել է դուրս բերել իր տեսուչներին ... Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել Հոկտեմբերի 20-ին Մոլդովայում կանցկացվի ԵՄ-ին ... Շենգավիթ վարչական շրջանի մի քանի հասցեներում ... Սամվել Վարդանյանին ծեծելու հայտարարություններ... Փաշինյանը Ժաննա Անդրեասյանին գործուղում է Լոն... «Կորուսյալ հայրենիքի» գործոնը դարձել է դոմինա... ՀՀ իշխանությունը միջազգային հանրության առջև ձ... Ո՞րն է ոստիկանության մասնագիտությունը` մարդ ա... Կասկադը վերջնական տեսք կստանա․ հողամասերը կդա... Կոպենհագենում 17-րդ դարի Ֆոնդային բորսայի շեն... Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակե... Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի ... Ռուս խաղաղապահները հեռացել են Ադրբեջանի կողմի... ՃՏՊ՝ Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի Սա... Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղա... ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատես... Պռոշյանում տեղի են ունենալու պայթեցման աշխատա... ԱՄՆ-ն Իսրայելին ծանուցել է, որ չի մասնակցելու... Վերակենդանացման բաժանմունքում է. Զառա Արամյան... 9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետ... Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանո... ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբ... ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչն Ադրբեջանին... Հայաստանի ժողովրդավարությանն անհրաժեշտ է, որ ... ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվ... Ովքե՞ր և ի՞նչ պայմաններում են ծեծի ենթարկել Ս... Ալիևը ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտումն անվանու... Ջերմուկը նոր «Եղնիկ» է ունենալու. հայտնի «Եղն... Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք նոր... ՄԻՊ ներկայացուցիչներն այս պահին գտնվում են ՁՊ... Սա Փաշինյանի ծրագիրը չէ, սա իմ անձնական մոտեց... Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլի... Մենք ուզում ենք, որ ոստիկանի երեխան հայրիկին ... Ինձագին խոսել է Ինտերում իր ապագայի մասին Ավազակության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբ... Հայաստանը շարունակելու է ցեղասպանությունների ... Իրավապահները բերման են ենթարկել ԱՆ երեխաների ... Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ա... Մելանի Ժոլին ողջունել է ՀՀ-ում ԵՄ առաքելությա... Օդի ջերմաստիճանը կբարձրանա ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որ... Ուղևորը մահացել է, վարորդը տեղափոխվել է հիվան... ՔՊ-ական պատգամավորին վիրավորած երիտասարդին դա... Արդեն մեկ դարից ավելի հայ ոստիկանը առաջին գծո... Երկիրն այսօր անճարակ տեսքով կանգնած է ամբիոնի... Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշան... Իրանի շահերի դեմ ցանկացած գործողություն կհանդ... Փրկարարները հայտնաբերել են վիրավոր լորաճուռակ... Վրաստանի խորհրդարանում այսօր քվեարկության կդր... Վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունի... Շուրջ 2600 եզդի կանայք դեռ գերության մեջ են, ... «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբ... Սի Ծինփինը Պեկինում հանդիպել է Շոլցի հետ Մարտին 625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ... Հայկ Մարությանին կփոխարինի Գրիգորի Երիցյանը ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկնե... Ոստիկանության ողջ համակարգին մաղթում եմ ազնիվ... Առողջապահության նախարարությունում խուզարկությ... ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը ... ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց ցեղասպանության... Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կնե... Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Անհանդուրժող ենք լինելու համակարգում կոռուպցի... Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշ... Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բ... Աստղագուշակ` ապրիլի 16-ի համար Տեղի է ունենում ՀՀ ԱԺ արտահերթ նիստ․ Ուղիղ Այս երկրի թիվ մեկ հերոսը մեր զինծառայողն է և ... Էլինա Դանիելյանը` Ավստրիայի ակումբային առաջնո... ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել ՔՊ-ական պատգամ... Հարթագյուղի տներից մեկում և կից անասնագոմում ... Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման միջպետական... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Շղթայական ավտովթար՝ Երևանում․ ԱՄՆ դեսպանատան ... Դատարանը մերժել է դատավորին ինքնաբացարկ հայտն... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... «Կրթիր՝ կրթողին». նոր հմտություններ ԼՂ-ից բռն... Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»... Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7... Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողնե... Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտել... Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատա... Հունգարիայի ընդդիմությունն արտահերթ ընտրությա... ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ» Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավո...

Ինչո՞ւ նոյեմբերի 9-ից հետո Հայաստանում զինվորականները չհեռացրին Փաշինյանին իշխանությունից. ի՞նչ է հուշում աշխարհի փորձը․ Երվանդ Բոզոյան

«Պոլիտէկոնոմիկա» հետազոտական ինստիտուտը ներկայացնում է քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հոդվածը։ Այն ամբողջությամբ՝ ստորև․

«Այսօր այս հարցը շատերն են բարձրացնում՝ նշելով, որ պարտված ղեկավարին իշխանության թողնելը ոչ պակաս խայտառակություն էր, որքան պատերազմում այս տեսակ պարտվելը:

Փորձենք վերլուծել այս հարցը՝ հաշվի առնելով նաև համաշխարհային փորձը:

Ինչո՞ւ և ինչպես են իրականացվում ռազմական հեղաշրջումները այլ երկրներում

Ռազմական հեղաշրջումները բնորոշ են զարգացման անցումային փուլում գտնվող շատ երկրներին:

Երկարատեև տնտեսական, քաղաքական ճգնաժամը, այն հաղթահարելու քաղաքացիական կառավարության անկարողությունը, երկրի մասնատման վտանգը և խրոնիկական քաղաքական անկայունությունը բանակի միջամտության հիմնական աղբյուրներն են: Այս ճանապարհով են անցել Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի և նույնիսկ որոշ եվրոպական երկրներ:

Թայվանը և Հարավային Կորեան, Սինգապուրը և Ֆիլիպինները, Թայլանդը և Կամբոջան, Ինդոնեզիան և Պակիստանը, Բիրման ու Բանգլադեշը, Իրաքը և Սիրիան, Ալժիրը, Եգիպտոսը և Լիբիան, Նիգերիան, Սոմալին, Եթովպիան, Գանան, Զաիրը, Սենեգալը, Չադը, Տանզանիան, Չիլին, Արգենտինան, Բոլիվիան, Պերուն, Ուրուգվայը, Պարագվայը, Հայիթին, Դոմինիկյան Հանրապետությունը, Նիկարագուան, Հոնդուրասը, Գվատեմալան, Կուբան և այլն:

Այս ճանապարհը չի շրջանցել նույնիսկ Եվրոպան: Հունաստանը, Թուրքիան, Իսպանիան, Պորտուգալիան, Լեհաստանը և նույնիսկ Ֆրանսիան 20-րդ դարի հիսունականների վերջին:

Միայն երկրորդ աշխարհամարտից հետո տեղի է ունեցել ավելի քան 500 խռովություն և հեղաշրջում:

Ռազմական հեղաշրջումները խոր հետք են թողել այդ երկրների ու ժողովուրդների կյանքում՝ թե՛ դրական, և թե՛ բացասական իմաստով:

Ե՞րբ են կատարվում ռազմական հեղաշրջումները

Բանակը շատ հաճախ կատարում է պետական հեղաշրջում այն պահին, երբ պետության ղեկավարը բացակայում է երկրից:

Հեղաշրջումները լինում են երկու ձև: Առաջինը՝ այսպես կոչված «միասնական հրամանով», երբ քաղաքացիական իշխանության դեմ դուրս է գալիս ողջ բանակը՝ իր հրամանատարության գլխավորությամբ:

Երկրորդ ձևն այն է, երբ հեղաշրջման է մասնակցում բանակի մի մասը կամ բանակի սպաները, սակայն ոչ հրամկազմը:

Առաջին ձևը կյանքի է կոչվել ավելի զարգացած երկրներում՝ Պորտուգալիայում, Իսպանիայում, Հունաստանում, Թուրքիայում, Չիլիում և այլն:

Երկրորդը կիրառվել է ավելի հետամնաց երկրներում՝ Իրաքում, Ալժիրում, Աֆրիկյան երկրների մեծ մասում և այլն:

Դրակա՞ն, թե՞ բացասական դեր են կատարում այդ հեղաշրջումները

Համաշխարհային պրակտիկան ցույց է տվել, որ եղել են և՛ դրական, և՛ բացասական ազդեցություններ:

Օրինակ, Ուրուգվայի, Արգենտինայի զինվորականները հետ գցեցին իրենց երկրների զարգացումը, իսկ ահա Չիլին կարողացավ դուրս գալ ճգնաժամից հենց գեներալ Պինոչետի հեղաշրջման արդյունքում:

Նույնը Եվրոպայում էր․ գեներալ Սալազարը դրական անցումային դեր կատարեց Պորտուգալիայի համար, իսկ ահա Հունաստանի «սև գնդապետները» միշտ վատ են հիշվելու, քանզի նրանց ժամանակ Կիպրոսն օկուպացվեց Թուրքիայի կողմից:

Նույն Թուրքիայում չորս անգամ բանակը վերցրել է իր ձեռքը իշխանությունը և դրական լիցք է տվել երկրի զարգացման համար:

Լեհաստանում, գեներալ Յարուզելսկին վերցնելով իշխանությունը, փաստացի փրկեց երկիրը խորհրդային ռազմական ներխուժումից:

Խիստ աղետալի էին ռազմական հեղաշրջման հետևանքները Զաիրում, Բիրմայում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում: Իսկ երբեմնի ծաղկող Ուրուգվայը ռազմական հեղաշրջումից հետո հայտնվեց խոր ճգնաժամի մեջ:

Որո՞նք են ռազմական հեղաշրջումների լեգիտիմ հիմնավորումները

Ռազմական հեղաշրջումները կատարվում են երեք գործոնների արդյունքում.

Առաջին

Երբ իշխանությունը կորցնում է իր հանրային լեգիտիմությունը՝ անարդար ընտրության արդյունքում:

Երկրորդ

Երբ իշխանության են գալիս ուժեր, ովքեր սկսում են խախտել երկրի սահմանադրական և գաղափարական կարգերը: Օրինակ, Թուրքիայում և Եգիպտոսում, երբ օրինական կարգով իշխանության եկան իսլամիստները, որոնք, սակայն, փորձում էին փոփոխել երկրի աշխարհիկ կարգը:

Երրորդ

Երբ իշխանությունը անկարող է դառնում պահպանել երկրի տարածքային ամբողջականությունը: Օրինակ, ԽՍՀՄ-ի վերջին տարվա ընթացքում, երբ ԳԿՉՊ-ն փորձեց իշխանությունից հեռացնել Գորբաչովին:

Հեղաշրջումները կատարում են սովորաբար քաղաքականացված բանակները, որոնք ի վիճակի են ոչ միայն կիրառել բռնի գործողություններ, այլև լուծել ոչ ռազմական, քաղաքական բնույթի խնդիրներ:

Ռազմական հեղաշրջումներ կատարվեցին նաև մեր տարածաշրջանի երկրներում:

Օրինակ, Վրաստանում Գամսախուրդիան իշխանությունից հեռացվեց Թենգիզ Կիտովանիի և Ջաբա Իոսելիանիի զինված խմբավորումների ճնշման արդյունքում, երբ պարզ դարձավ, որ Գամսախուրդիան, փաստացի կորցնելով Հարավայի Օսիան, չկարողացավ պահպանել Վրաստանի տարածքային ամբողջականությունը:

Նույնը կատարվեց Ադրբեջանում Էլչիբեյի հետ: Պատերազմում պարտություն կրելուց հետո ադրբեջանի զինվորականները՝ Սուրեթ Հուսեյնովի գլխավորությամբ, սկսեցին Էլչիբեյի իշխանության հեռացման գործնթացը: Պատճառը նույնն էր: Էլչիբեյը պարտվել էր պատերազմում և ուրեմն նա պետք է հեռանար իշխանությունից:

Ի՞նչ հեղաշրջման փորձեր են կատարվել Հայաստանում և ինչո՞ւ

Թեև դասական իմաստով ռազմական հեղաշրջում Հայաստանում չի կատարվել, այնուամենայնիվ, դրա «թավշյա» տարբերակները մեր երկրի քաղաքական կյանքում արձանագրվել են:

1996-ին երկրապահը թույլ չտվեց, որ ընտրություններում փաստացի պարտված Տեր-Պետրոսյանը հեռացվի իշխանությունից:

1998-ին, երբ Տեր-Պետրոսյանը ներկայացրեց Ղարաբաղյան խնդրի կարգավորման իր տարբերակը, երկրում առաջացավ նոր իրավիճակ, որտեղ երկրի ուժային կառույցները փաստացի մերժեցին Տեր-Պետրոսյանի այդ տարբերակը: Արդյունքում առաջացավ քաղաքական ճգնաժամ, որից հետո նույն երկրապահի ճնշմամբ Տեր-Պետրոսյանը ստիպված եղավ հեռանալ իշխանությունից: Կարելի է ասել, որ այդ ժամանակ երկրում իրականացավ «թավշյա» բնույթի հեղաշրջում, որն աջակցություն ստացավ հանրության ճնշող մեծամասնության կողմից:

Հայաստանում քաղաքականացված բանակի դերը կատարում էր երկրապահը:

Նույն երկրապահն էր սպառնում արդեն հեղաշրջում կատարել 1999-ին՝ հոկտեմբերի 27-ից հետո:

Վերջապես, 2008-ին նույն երկրապահը կրկին սպառնում էր պետական հեղաշրջում կատարել այն ժամանակվա իշխանության դեմ:

Հետաքրքիր է, որ 2018-ից հետո Փաշինյանի իշխանությունը դատավարական գործողություններ սկսեց թե՛ Մանվել Գրիգորյանի դեմ, ով սպառնում էր 2008-ին զինված հեղաշրջում իրականացնել, թե՛ այն գործիչների դեմ, ովքեր կանխեցին 2008-ի զինված հեղաշրջման փորձը:

Պարզ էր, որ փաշինյանական ֆեմիդան փորձում էր պատժել միաժամանակ և՛ այն մարդկանց, ովքեր կանխեցին զինված հեղաշրջումը, և՛ այն Մանվել Գրիգորյանին, ով ինչ-ինչ պատճառներով չկարողացավ կամ չցանկացավ իրականացնել այդ հեղաշրջումը 2008-ին: Իհարկե, Գրիգորյանին մեղադրում էին այլ հոդվածներով, սակայն բոլորի համար էլ պարզ էր, որ նրան պատժում էին հենց 2008-ի համար:

Հետաքրքիր է, որ 2018-ից հետո Փաշինյանն ամեն ինչ արեց, որ Երկրապահի գործոնը վերջնականապես չեզոքացվի: Քանզի հիշում էր նրա դերը թե՛ 1996-ին, թե՛ 1998-ին, և թե՛ 2008-ին:

Հավանաբար, կանխազգալով ղարաբաղյան խնդրի հանգուցալուծման այս տարբերակը, նա էն գլխից որոշեց փաստացի վերացնել երկրապահին՝ որպես ինստիտուտ: Եվ արդյունքում ղարաբաղյան երկրորդ պատերազմի խայտառակ պարտությունից հետո Հայաստանում չգտնվեց քաղաքականացված որևէ ուժային կառույց, ով հաշիվ կպահանջեր Փաշինյանից:

Իսկ հետագա գործընթացները ցույց տվեցին, որ Հայաստանում ուսադիր կրող դաս, ովքեր երդում էին տվել Հայաստանի Հանրապետությանը, փաստացի այլևս գոյություն չունի: Հայաստանն այլևս դադարել է կատարել Արցախի անվտանգության երաշխավորի առաքելությունը, կասկածի տակ է դրվել երկրի տարածքային ամբողջականությունը, և այս ամենը զուգորդվում է ուժային կառույցների քար լռությամբ:

Լռություն, որն էլ ավելի շատ բանի մասին է հուշում և որի արդյունքում երկրից կանխատեսվելու է մարդկանց մեծ չափերի արտահոսք: Քանզի մարդիկ հասկացել են, որ այլևս չունեն անվտանգության երաշխիքներ՝ ի դեմս ուժային կառույցների, իսկ դա նշանակում է, որ կասկածի տակ է դրվել Հայաստանի պետականությունը:

Եվ այս ամենի հետևանքները դեռ երկար իրենց զգացնել կտան, նույնիսկ անխուսափելի իշխանափոխությունից հետո»:

դիտվել է 399 անգամ
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական մի... Դեսպան Աննա Աղաջանյանն իր հավատարմագրերն է հա... Թբիլիսիի խորհրդարանի տարածքում իրավիճակը լարվ... Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածո... Սամվել Վարդանյանի հետ կատարվածը խոշտանգում է,... Ծովազարդ գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնա... «Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Ա... Բողոքի ակցիաների ֆոնին Վրաստանի խորհրդարանում... Դուբայը հեղեղվել է հորդառատ անձրևի պատճառով Անահիտ Ավանեսյանը մասնակցել է «Հայաստանում հո... Կարևորվել է ՄԱԿ հայաստանյան գրասենյակի աշխատա... ՔՊ-ական պատգամավորի հետ վիճած Սամվել Վարդանյա... ՄԱԳԱՏԷ-ն որոշել է դուրս բերել իր տեսուչներին ... Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել Հոկտեմբերի 20-ին Մոլդովայում կանցկացվի ԵՄ-ին ... Շենգավիթ վարչական շրջանի մի քանի հասցեներում ... Սամվել Վարդանյանին ծեծելու հայտարարություններ... Փաշինյանը Ժաննա Անդրեասյանին գործուղում է Լոն... «Կորուսյալ հայրենիքի» գործոնը դարձել է դոմինա... ՀՀ իշխանությունը միջազգային հանրության առջև ձ... Ո՞րն է ոստիկանության մասնագիտությունը` մարդ ա... Կասկադը վերջնական տեսք կստանա․ հողամասերը կդա... Կոպենհագենում 17-րդ դարի Ֆոնդային բորսայի շեն... Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակե... Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի ... Ռուս խաղաղապահները հեռացել են Ադրբեջանի կողմի... ՃՏՊ՝ Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի Սա... Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղա... ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատես... Պռոշյանում տեղի են ունենալու պայթեցման աշխատա... ԱՄՆ-ն Իսրայելին ծանուցել է, որ չի մասնակցելու... Վերակենդանացման բաժանմունքում է. Զառա Արամյան... 9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետ... Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանո... ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբ... ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչն Ադրբեջանին... Հայաստանի ժողովրդավարությանն անհրաժեշտ է, որ ... ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվ... Ովքե՞ր և ի՞նչ պայմաններում են ծեծի ենթարկել Ս... Ալիևը ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտումն անվանու... Ջերմուկը նոր «Եղնիկ» է ունենալու. հայտնի «Եղն... Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք նոր... ՄԻՊ ներկայացուցիչներն այս պահին գտնվում են ՁՊ... Սա Փաշինյանի ծրագիրը չէ, սա իմ անձնական մոտեց... Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլի... Մենք ուզում ենք, որ ոստիկանի երեխան հայրիկին ... Ինձագին խոսել է Ինտերում իր ապագայի մասին Ավազակության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբ... Հայաստանը շարունակելու է ցեղասպանությունների ... Իրավապահները բերման են ենթարկել ԱՆ երեխաների ... Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ա... Մելանի Ժոլին ողջունել է ՀՀ-ում ԵՄ առաքելությա... Օդի ջերմաստիճանը կբարձրանա ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որ... Ուղևորը մահացել է, վարորդը տեղափոխվել է հիվան... ՔՊ-ական պատգամավորին վիրավորած երիտասարդին դա... Արդեն մեկ դարից ավելի հայ ոստիկանը առաջին գծո... Երկիրն այսօր անճարակ տեսքով կանգնած է ամբիոնի... Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշան... Իրանի շահերի դեմ ցանկացած գործողություն կհանդ... Փրկարարները հայտնաբերել են վիրավոր լորաճուռակ... Վրաստանի խորհրդարանում այսօր քվեարկության կդր... Վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունի... Շուրջ 2600 եզդի կանայք դեռ գերության մեջ են, ... «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբ... Սի Ծինփինը Պեկինում հանդիպել է Շոլցի հետ Մարտին 625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ... Հայկ Մարությանին կփոխարինի Գրիգորի Երիցյանը ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկնե... Ոստիկանության ողջ համակարգին մաղթում եմ ազնիվ... Առողջապահության նախարարությունում խուզարկությ... ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը ... ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց ցեղասպանության... Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կնե... Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Անհանդուրժող ենք լինելու համակարգում կոռուպցի... Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշ... Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բ... Աստղագուշակ` ապրիլի 16-ի համար Տեղի է ունենում ՀՀ ԱԺ արտահերթ նիստ․ Ուղիղ Այս երկրի թիվ մեկ հերոսը մեր զինծառայողն է և ... Էլինա Դանիելյանը` Ավստրիայի ակումբային առաջնո... ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել ՔՊ-ական պատգամ... Հարթագյուղի տներից մեկում և կից անասնագոմում ... Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման միջպետական... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Շղթայական ավտովթար՝ Երևանում․ ԱՄՆ դեսպանատան ... Դատարանը մերժել է դատավորին ինքնաբացարկ հայտն... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... «Կրթիր՝ կրթողին». նոր հմտություններ ԼՂ-ից բռն... Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»... Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7... Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողնե... Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտել... Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատա... Հունգարիայի ընդդիմությունն արտահերթ ընտրությա... ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ» Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավո...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan