ESPN․ Մեսին այսօր չի խաղա Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչում
«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսին բաց կթողնի Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչի հանդիպումը «Ռեալ Սոսիեդադի» դեմ, հաղորդում է ESPN-ը։
Արգենտինացի հարձակվողը հունվարի 13-ին մասնակցել է հոլանդացի Ռոնալդ Կումանի գլխավորած թիմի մարզմանը, սակայն որոշակի առողջական խնդիրներ ունի «Գրանադայի» դեմ Իսպանիայի առաջնության նախորդ խաղում (4։0) ստացած վնասվածքից հետո։
«Ռեալ Սոսիեդադ» - «Բարսելոնա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։