Գերմանիան խստացրել է մուտքի կանոնները կորոնավիրուսի հետ կապված ռիսկի գոտիների պատճառով
Գերմանիան խստացրել է մուտքի կանոնները կորոնավիրուսի հետ կապված ռիսկի գոտիների պատճառով, հաղորդում է DW-ը:
Այս դեպքում երկիր ժամանող անձը պետք է 48 ժամվա ընթացքում ապացույց ներկայացնի, որ չի վարակվել կորոնավիրուսով: Ընդ որում, եթե նա վերադարձել է տարածաշրջանից, որտեղ վարակման դեպքերի թիվը մեծ է կամ կորոնավիրուսի նոր տարբերակ է հայտնաբերվել, կորոնավիրուսի բացասական թեստը պետք է ներկայացվի մինչ Գերմանիա ժամանելը:
Գերմանիայում «ռիսկի գոտիներ» ճանաչված տարածաշրջանների եւ երկրների ցուցակը հրապարակվել է Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտի (RKI) կայքում: Ցուցակում է նաեւ Հայաստանը: