ԱՄՆ Սահմանադրության 25-րդ փոփոխությունը «պատժի և ուզուրպացիայի միջոց չէ», սրա կիրառումը «սարսափելի նախադեպ կստեղծեր». Փենս
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին նամակի տեսքով ծանուցել է, որ դեմ է նախագահ Դոնալդ Թրամփին ԱՄՆ Սահմանադրության 25-րդ փոփոխությամբ հեռացնելուն: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Հիմա, երբ նախագահի պաշտոնավարմանը մնացել է ընդամենը ութ օր, դուք և Դեմոկրատական խմբակցությունը պահանջում եք, որ ես և կաբինետը օգտագործենք 25-րդ փոփոխությունը: Ես չեմ հավատում, որ նման գործողությունները բխում են մեր երկրի շահերից կամ համապատասխան են մեր սահմանադրությանը», - ասվում է Փենսի նամակում, որը տարածել է Սպիտակ տունը:
Ինչպես նշել է փոխնախագահը, ԱՄՆ Սահմանադրության 25-րդ փոփոխությունը «պատժի և ուզուրպացիայի միջոց չէ», և այս փոփոխության կիրառումը «սարսափելի նախադեպ կստեղծեր»: