Երևան, 18.Ապրիլ.2024, 00:00 |
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգ... Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքն... Բայդենն աջակցել է Ուկրաինային և Իսրայելին նախ... Ղարաբաղի հայերը պետք է կարողանան տարածաշրջան ... Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտ... Չինաստանի ԿԲ նախկին փոխնախագահը մեղադրվում է ... ՀՀ ՄԻՊ-ը և Դանիայի ՄԻԻ պաշտոնյան իրավունքների... «Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրե... Արմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիաց... Վայոց ձորում իրանական համարանիշերով բեռնատարը... Զառա Արամյանին վերակենդանացման բաժանմունքից տ... Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկե... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությ... Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվ... «Դինամո» մարզադահլիճում թաեքվոնդոյի մարզիչը հ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնու... «Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորե... Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թո... 2020-ից ի վեր ՌԴ պահվածքը չի համապատասխանում ... 2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեք... Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքս... Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խա... ՀՀ-ից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ... Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դ... ՏԿԵ փոխնախարարն ու Ուորեն Վիլսոնը կարևորել են... Վարդենիսում 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բ... Չի եղել դեպք, որ սրտի զարկով վիրավոր բերեն, կ... ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պա... Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները խիստ... Ավստրիայի խորհրդարանն իր աջակցությունն է հայտ... Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբար... Հայաստանի ԱԳ և Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի ... Վենետիկի արվեստի միջազգային բիենալեին Հայաստա... 16-ամյա պատանին դանակահարել էր 45-ամյա համաքա... Վարդենիսում արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարե... Վթար՝ Արգել գյուղի մոտ. ուղևորը մահացել է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ո... Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնայ... Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին եր... Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերութ... Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանա... Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի մի... Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներ... Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել... Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ նոր մանր... Քննարկում՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենք... Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղ... Վերանայվել է տնօրենների նշանակման կարգը, վարչ... Լիլիթ Հովհաննիսյանը նոր երգ է հրապարակել Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ... ԱՄՆ Պետքարտուղարությունն անդրադարձել է ՌԴ խաղ... 36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293 միլիոն ... 1 զոհ, 1 վիրավոր․ Կոտայքում «Volkswagen»-ը բա... Այս փաստերը ևս մեկ անգամ հաստատում են, որ սահ... Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված... Տեղի է ունենում ՀՀ կառավարության նիստը․ Ուղիղ... Նավթի գները նվազել են Մխիթար Հայրապետյանը կգործուղվի Սաուդյան Արաբի... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ` ապրիլի 18-ի համար G7-ի արտգործնախարարները կքննարկեն մի շարք հար... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Օտարերկրյա գործակալների մասին օրենքը Վրաստանի... Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ» Աջակցություն կտրամադրվի նաև 2020 թ․ հետո Լեռն... Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որ... Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշր... ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկությ... Հերթն Անահիտ Ավանեսյանինն է․ «Ժողովուրդ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է․ «Փաստ»... 20 երկիր Ուկրաինայի համար կես միլիոն արկ կգնի... ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարա... Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ»... Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հ... Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայ... Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ» Երևանում ավտոտնակներ են ապամոնտաժվել (տեսանյո... Տեսահոլովակի պրեմիերա. Արամե, Մոնիկա Նազարյան... ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գե... Քննարկվել են Հայաստանում ֆրանսերենի ուսուցման... Տիգրան Խաչատրյանն ընդունել է «Վեոլիա» ընկերու... Կերպարանափոխված Ջոնի Դեփը հիացրել է երկրպագու... Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա ազդեցության ... Նիդերլանդները փակում է գազի իր խոշոր հանքավայ... Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործա... Հայաստանն առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խ... ԵՄ-ի արձագանքը Վրաստանում «Օտարերկրյա ազդեցու... «Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ... Անհայտ ավտոմեքենայի վարորդը 51-ամյա կնոջ է վր... Ֆրանսիայում դատարանը առգրավել է Վլադիմիր Պուտ... Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը... Ի՞նչ հարկման համակարգեր են գործում Հայաստանու... Դարձի՛ր կադրային զինվորական՝ կերտելով ապահով ... Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իս... ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարներն ընդգծել... Արցախից Ռուսաստանի դուրս գալը էլ ավելի է մեծա...

Ալիևի համար կարեւոր է Փաշինյանի՝ իր պաշտոնին մնալը, hամարելով, որ նրանից ավելի հարմար բանակցող չի լինի․ քաղաքագետ

Եթե կոշտ բանակցողը կոշտ խնդիր դներ եւ իր մեջքին ունենար հանրության վստահությունը, բնականաբար ե՛ւ հաջողություններ կլինեին ե՛ւ վերաբերմունքն իր նկատմամբ այլ կլիներ, ոչ արհամարական՝ ինչպես Ռուսաստանում, Ադրբեջանում եւ աշխարհում։ Այս մասին NEWS.am-ի հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան հանդիպման արդյունքների մասին զրույցում ասել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Ըստ նրա՝ եթե վարչապետը Նիկոլ Փաշինյանը չլիներ, ապա ռազմագերիների վերադարձի հարցը հնարավոր կլիներ լուծել։

«Նոյեմբերի 9–ին ընդամենը պետք էր այդ փաստաթղթի մեջ գերիների վերադարձի ժամկետ ամրագրել, ինչի մասին ինքը հավանաբար մոռացել է կամ սթափ վիճակում չի եղել, որովհետեւ, ըստ հավաստի տվյալների՝ նա պարբերաբար ալկոհոլի ազդեցության տակ է եղել։ Ընդամենն այդ մեկ բացթողումի պատճառով ռազմագերիները տառապանքների մեջ են։ Հիմա՝ ինչո՞ւ այդ հարցը չի լուծվում, դա շանտաժի առարկա է Ադրբեջանի ձեռքում եւ ինքն այդ շանտաժը փորձելու է երկարացնել եւ առավելագույն դիվիդենտներ շահել, առավել եւս, որ Նիկոլ Փաշինյանի հանդեպ վերաբերմունքը բոլորս տեսել ենք ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ադրբեջանում, որտեղ ինքը ազգային հերոսի կարգավիճակ ունի, նաեւ այն նվաստացումները, որոնք հրապարակավ նրան Ալիեւն էր հասցնում։ Այս վիճակում այդ մարդն ինձ չի թվում, որ կարող է որեւէ լուրջ հարց լուծել»,– նշել է Ստեփան Դանիելյանը։

Քաղաքագետն ընդգծել է, որ հրադադարից 2 ամիս անց՝ նախօրեին, առաջին անգամ տեղի ունեցած Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից ավելի բացասական արդյունք էր սպասում. «Հայտարարությունից ավելի սարսափելի բաների էինք սպասում, գուցե այն ուժեղ հանրային ճնշումը, որը տեղի ունեցավ եւ զգուշացումները, որ, եթե մի շարք կետեր լինեն, ինքը չի կարողանա վերադառնալ Հայաստան, գուցե դրանց արդյունքում այդ կետերը հանվեցին։ Եվ գուցե այդտեղ Ալիեւն ընդառաջ գնաց Նիկոլ Փաշինյանին, քանի որ իր համար շատ կարեւոր է Նիկոլ Փաշինյանի՝ իր պաշտոնին մնալը, քանի որ համարում է, որ նրանից ավելի հարմար բանակցող իր համար Հայաստանում չի լինի»։

Մոսկվայում կայացած հանդիպումից հետո եռակողմ հայտարարություն ստորագրվեց։ Հաշվի առնելով, որ ռազմագերիների հարցը չլուծվեց, որքանով էր ճիշտ Հայաստանի համար համատեղ հայտարարություն ստորագրելը եւ արդյո՞ք Փաշինյանը կարող էր այն չստորագրել, հարցին քաղաքագետն արձագանքում է. «Չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանն այն կարող էր չստորագրել, որովհետեւ ե՛ւ Ռուսաստանի նախագահի, ե՛ւ Ադրբեջանի ղեկավարի ձեքում շատ մեծ լծակներ կան նրա նկատմամբ ճնշում գործադրելու համար։ Մյուս կողմից, նա Հայաստանի ներսում չունի հանրային վստահություն եւ օդում կախված մարդ է, միգուցե իրեն՝ որպես Հայաստանի ղեկավարի, պահում են ավելի շատ Ռուսաստանն ու Ադրբեջանը, քան Հայաստանի հանրությունը, նաեւ այդ առումով է ինքը կախվածություն մեջ։ Գուցե շատերին կատակ թվա, բայց ես լուրջ եմ ասում՝ այ, եթե մենք խնդիր դնենք կամ գերիները մի քանի օրվա ընթացքում պետք է վերադառնան կամ Նիկոլ Փաշինյանին հանրությունը հանելու է վարչապետությունից, գուցե դա Ալիեւի վրա ազդեցություն գործի եւ հանուն այն բանի, որ Փաշինյանը մնա իշխանության, նա ինչ–որ զիջումների գնա գերիների հարցով»։

Ստեփան Դանիելյանի խոսքով՝ ստորագրված փաստաթուղթը գլոբալ նպատակների նախագիծ է։ «Պատկերացրեք, եթե երկաթգիծն աշխատի, այն Պարսից ծոցից, Պակիստանից, Հնդկաստանից, Չինաստանից բեռներ փոխադրելու հնարավորություն է ստեղծում դեպի Ռուսաստան եւ Վրաստան։ Այդ երկաթուղին, ինչ–որ առումով, կարող է Սուեզի ջրանցքի նման կարեւոր դերակատարում ունենալ, սա արդեն ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների շահերից է բխում, այլեւ գլոբալ կոմունիկացիոն խնդիր կա, իսկ հաղորդակցության ուղիներն ունեն աշխարհաքաղաքական նշանակություն, եւ եթե Նախիջեւանի երկաթուղու հարցը լուծվի, կարծում եմ, նաեւ Աբխազիայի երկաթուղու հարցում առաջխաղացումներ կլինեն, մյուս կողմից, եթե այս գիծն է աշխատում ՝ Նախիջեւանից Ադրբեջան, դա նույնպես կարեւոր խաչմերուկ է նույն Ադրբեջանի եւ Թուրքիայի համար, եւ այդ ճանապարհը նույնպես կարող է Չինաստանիից մինչեւ Եվրոպա աշխատել։ Սա գլոբալ կոմունիկացիաների խնդիր է, եւ դրանց վրա, անվտանգության առումով նստած է Ռուսաստանը, սա լինելու է իր մանդատի տարածքը, եւ պատահական չէ, որ Ռուսաստանը տարիներ առաջ ձեռք բերեց հայկական երկաթուղիները՝ հասկանալով ապագայի այս հնարավորությունները»։

Ադրբեջանի նախագահը մոսկովյան հանդիպման ավարտին հայտարարեց, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնացել է անցյալում, եւ մենք պետք է մտածենք ապագայի մասին։ Հարցին՝ արդյո՞ք, սա նշանակում է, որ ամեն ինչ վճռված է եւ մենք վերջնականորեն կորցրել ենք Հադրութն ու Շուշին, քաղաքագետը նշել է՝ Ադրբեջանի նախագահն իր երազանքների մասին է խոսում։

«Դրանք խոսքեր են, որոնք ուղղված են Ադրբեջանի ժողովրդին, որովհետեւ դեռ մեծ հարց է, թե ինչպես ինքը համաձայնեց, որ ռուսական բազան հայտնվի ֆորմալ առումով Ադրբեջանի տարածքում եւ այնտեղ ենթակառուցվածքներ են սկսում սարքել։ Մենք քիչ առաջ խոսում էինք երկաթուղու մասին, պետք է հասկանանք, որ այն կապ ունի Արցախում ռուսական բազայի հետ, որը նաեւ վերահսկելու է ամբողջ տարածքը ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Հայաստանի։ Գուցե այդ հարցը փակվել է, բայց ավելի լուրջ հարց է բացվել իրենց համար»,– ասել է նա։

Փաշինյանն էլ իր հերթին հայտարարեց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին։ Թե այժմ, երբ Հադրութն ու Շուշին Ադրբեջանի վերահսկողության տակ են, որքանով է նկատակահարմար օրակարգ բերել այդ հարցը, Ստեփան Դանիելյանն ասում է. «Չմոռանանք, որ Նիկոլ Փաշինյանը պոպուլիստ է եւ իր քայլերը հաճախ ոչ թե ինչ–որ քաղաքական նպատակներ ունեն, քաղաքական ինչ–որ ինտրիգ են իրենց մեջ պարունակում, այլ ընդամենը մամուլում կան նման խոսակցություններ, ինքն այդ խոսակցությունները բարձրացրել է, որպեսզի գա Հայաստան, ասի՝ դուք ասում էիք, ես էլ ասացի, այսինքն՝ մենք գործ ունենք պոպուլիստի, ոչ թե քաղաքական, պետական գործչի հետ։ Ինքն ընդամենը փորձում է դուր գալ մարդկանց կամ ինչ–որ ձեւով վախենում է այն հարվածներից, որոնք Հայաստանի ներսում ինքը կարող է ստանալ»։

Ալիեւը պնդում է, թե ԼՂՀ խնդիրը լուծված է, իսկ Փաշինյանը խոսում է բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում շարունակելու մասին։ Հարցին, թե բանակցությունների հնարավորություն տեսնո՞ւմ է, եւ եթե այո, ինչի՞ շուրջ պետք է լինեն այդ բանակցությունները, քաղաքագետը հիշեցնում է եռակողմ հանդիպման նախաշեմին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահի հետ, դրանից առաջ էլ Նիկոլ Փաշինյանի հետ։

«Հաշվի առնելով Միացյալ նահանգների ներկայիս վիճակը, դեռեւս այդ դերը Մակրոնն է կատարում, հետո գուցե ԱՄՆ–ն ավելի ակտիվ դերակատարություն ունենա։ Ես ուզում եմ հիշեցնել, որ պատահական չէր Ֆրանսիայի Ազգային ժողովի որոշումը Արցախի ճանաչման մասին, կարծում եմ՝ խնդիր է դրվել, եթե Կովկասն ամբողջությամբ կիսում են Ռուսաստանը եւ Թուրքիան, եւ Արեւմուտքը դուրս է մնում այդ պրոցեսներից, ապա կարող են ե՛ւ ճանաչել Արցախը եւ նոր իրավիճակ ստեղծել։ Կարծում եմ՝ Ռուսաստանը դրա համար գնաց այն բանին, որ Մինսկի խումբը հայտարարեց, թե խումբը մնում է եւ Մոսկվան գործողությունները համակարգում է Մինսկի խմբի հետ»։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ Վլադիմիր Պուտինն իր բոլոր հայտարարություններում ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ, եւ կարգավիճակի հարցը մնում է։ «Դրանք դատարկ խոսքեր չեն, որովհետեւ եթե այդ հայտարարարությունը չարվի, ապա Ադրբեջանի նկատմամբ ճնշումներ գործադրելու հնարավորությունները կթուլանան, իսկ այստեղ շատ մեծ խաղադրույքներ են դրված»,– ամփոփել է նա։

դիտվել է 231 անգամ
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգ... Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքն... Բայդենն աջակցել է Ուկրաինային և Իսրայելին նախ... Ղարաբաղի հայերը պետք է կարողանան տարածաշրջան ... Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտ... Չինաստանի ԿԲ նախկին փոխնախագահը մեղադրվում է ... ՀՀ ՄԻՊ-ը և Դանիայի ՄԻԻ պաշտոնյան իրավունքների... «Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրե... Արմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիաց... Վայոց ձորում իրանական համարանիշերով բեռնատարը... Զառա Արամյանին վերակենդանացման բաժանմունքից տ... Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկե... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությ... Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվ... «Դինամո» մարզադահլիճում թաեքվոնդոյի մարզիչը հ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնու... «Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորե... Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թո... 2020-ից ի վեր ՌԴ պահվածքը չի համապատասխանում ... 2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեք... Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքս... Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խա... ՀՀ-ից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ... Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դ... ՏԿԵ փոխնախարարն ու Ուորեն Վիլսոնը կարևորել են... Վարդենիսում 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բ... Չի եղել դեպք, որ սրտի զարկով վիրավոր բերեն, կ... ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պա... Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները խիստ... Ավստրիայի խորհրդարանն իր աջակցությունն է հայտ... Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբար... Հայաստանի ԱԳ և Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի ... Վենետիկի արվեստի միջազգային բիենալեին Հայաստա... 16-ամյա պատանին դանակահարել էր 45-ամյա համաքա... Վարդենիսում արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարե... Վթար՝ Արգել գյուղի մոտ. ուղևորը մահացել է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ո... Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնայ... Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին եր... Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերութ... Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանա... Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի մի... Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներ... Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել... Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ նոր մանր... Քննարկում՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենք... Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղ... Վերանայվել է տնօրենների նշանակման կարգը, վարչ... Լիլիթ Հովհաննիսյանը նոր երգ է հրապարակել Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ... ԱՄՆ Պետքարտուղարությունն անդրադարձել է ՌԴ խաղ... 36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293 միլիոն ... 1 զոհ, 1 վիրավոր․ Կոտայքում «Volkswagen»-ը բա... Այս փաստերը ևս մեկ անգամ հաստատում են, որ սահ... Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված... Տեղի է ունենում ՀՀ կառավարության նիստը․ Ուղիղ... Նավթի գները նվազել են Մխիթար Հայրապետյանը կգործուղվի Սաուդյան Արաբի... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ` ապրիլի 18-ի համար G7-ի արտգործնախարարները կքննարկեն մի շարք հար... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Օտարերկրյա գործակալների մասին օրենքը Վրաստանի... Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ» Աջակցություն կտրամադրվի նաև 2020 թ․ հետո Լեռն... Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որ... Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշր... ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկությ... Հերթն Անահիտ Ավանեսյանինն է․ «Ժողովուրդ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է․ «Փաստ»... 20 երկիր Ուկրաինայի համար կես միլիոն արկ կգնի... ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարա... Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ»... Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հ... Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայ... Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ» Երևանում ավտոտնակներ են ապամոնտաժվել (տեսանյո... Տեսահոլովակի պրեմիերա. Արամե, Մոնիկա Նազարյան... ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գե... Քննարկվել են Հայաստանում ֆրանսերենի ուսուցման... Տիգրան Խաչատրյանն ընդունել է «Վեոլիա» ընկերու... Կերպարանափոխված Ջոնի Դեփը հիացրել է երկրպագու... Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա ազդեցության ... Նիդերլանդները փակում է գազի իր խոշոր հանքավայ... Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործա... Հայաստանն առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խ... ԵՄ-ի արձագանքը Վրաստանում «Օտարերկրյա ազդեցու... «Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ... Անհայտ ավտոմեքենայի վարորդը 51-ամյա կնոջ է վր... Ֆրանսիայում դատարանը առգրավել է Վլադիմիր Պուտ... Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը... Ի՞նչ հարկման համակարգեր են գործում Հայաստանու... Դարձի՛ր կադրային զինվորական՝ կերտելով ապահով ... Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իս... ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարներն ընդգծել... Արցախից Ռուսաստանի դուրս գալը էլ ավելի է մեծա...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan