«Մենք պատրաստ ենք խոսել յուրաքանչյուր ազնիվ մարդու, այդ թվում՝ ընդդիմության, բայց ոչ դավաճանների հետ». Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սահմանադրական փոփոխությունների հարցի վերաբերյալ պատրաստ է երկխոսություն սկսել ընդդիմության, բայց ոչ դավաճանների հետ: Լուկաշենկոն նման հայտարարությամբ է հանդես եկել պարգևատրման արարողության ժամանակ, հայտնում է «Բելտա»-ն:
«Մենք պատրաստ ենք խոսել յուրաքանչյուր ազնիվ մարդու, այդ թվում՝ ընդդիմության, բայց ոչ դավաճանների հետ:
Մենք պատրաստ ենք երկխոսություն վարել յուրաքանչյուր ընդդիմության հետ ցանկացած հարցով՝ սկսած սահմանադրական փոփոխություններից և վերջացրած մեր Բելառուսի ապագայով»,- ընդգծել է երկրի ղեկավարը: