Google News Initiative-ը գործարկել է հիմնադրամ՝ COVID-19-ի պատվաստանյութերի մասին ապատեղեկատվության դեմ պայքարի համար
«Google News Initiative-ը գործարկել է 3 միլիոն դոլարի գլոբալ բաց հիմնադրամ՝ COVID-19-ի պատվաստանյութերի մասին ապատեղեկատվության դեմ պայքարի համար:
COVID-19-ի պատվաստանյութերի մասին ապատեղեկատվության դեմ պայքարի բաց հիմնադրամը» ուղղված է լրագրողական ջանքերին՝ COVID-9-ի դեմ պատվաստման գործընթացի վերաբերյալ փաստերն արդյունավետորեն ստուգելու համար»,- ասվում է Google Alphabet բլոգի հաղորդագրության մեջ:
«Թեեւ COVID-19-ի ինֆոդեմիան գլոբալ բնույթ է կրում, ապատեղեկատվությունն օգտագործվում է նաեւ բնակչության որոշակի խմբի թիրախավորման համար: Առկա ուսումնասիրությունների մի մասը ցույց է տալիս նաեւ, որ ապատեղեկատվությանը բախվող լսարաններն ու նրանք, ովքեր փորձում են ստուգել փաստերը, պարտադիր չէ, որ համընկնեն»:
Հիմնադրամը կընդունի նախագծերը, որոնք ուղղված են փաստերի ստուգման լսարանի ընդլայնմանը, հատկապես ապատեղեկատվությունից տուժած խմբերի համար:
Դիմումները կքննարկվեն ակադեմիական, լրատվական, բժշկական եւ շահույթ չհետապնդող հատվածներից թիմի 14 հոգանոց ժյուրիի, ինչպես նաեւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչների կողմից:
Դեկտեմբերին Google News Initiative-ը 1,5 միլիոն դոլար էր խոստացել COVID-19-ի պատվաստանյութի մեդիակենտրոնը ֆինանսավորելու համար՝ փաստերի ստուգման հետազոտությանն աջակցելու նպատակով: