Գերմանիայի ոստիկանությունը չեզոքացրել է աշխարհում խոշորագույն դարքնեթ առեւտրային հարթակը
Գերմանիայի ոստիկանությունը չեզոքացրել է աշխարհում խոշորագույն դարքնեթ առեւտրային հարթակը, որտեղ հիմնականում իրացվել են թմրամիջոցներ, կեղծ գումարներ, գողացված վարկային քարտեր, անանուն սիմ քարտեր եւ վնասակար ծրագրային ապահովում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ռեյնլանդ-Պֆալց դաշնային հողի Կոբլենց քաղաքի ոստիկանությունը հայտնել է, որ անցած հանգստյան օրերին Ստորին Սաքսոնի դաշնային հողի քրեական ոստիկանության կենտրոնական տեսչությունը ձերբակալել է հարթակի ենթադրյալ ղեկավար Ավստրալիայի 34-ամյա քաղաքացուն: Այժմ տղամարդը քննչական մեկուսարանում է եւ հրաժարվում է ցուցմունք տալուց:
Հարթակն ունի մոտ 500 հազար օգտատեր եւ ավելի քան 2,4 հազար վաճառող: Ընդհանուր առմամբ առեւտրային հարթակում անցկացվել է առնվազն 320 հազար տրանզակցիա, ընդ որում, գործարքն իրականացվել է կրիպտոարժույթով: Ընթացիկ փոխարժեքով դա համապատասխանում է ավելի քան 140 մլն եվրոյի:
Բացի այդ, քննիչներն առգրավել են 20 սերվեր Մոլդովայում եւ Ուկրաինայում: Այնտեղ պահված տվյալների հիման վրա իրավապահները հույս ունեն ինֆորմացիա ստանալ հարթակի կազմակերպիչների, վաճառողների եւ գնորդների մասին: