Ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խումբը հայկական կողմից կգլխավորի Մհեր Գրիգորյանը
Տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին՝ 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի իրականացման նպատակով՝ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերի նախագահությամբ ստեղծվող եռակողմ աշխատանքային խումբը հայկական կողմից կգլխավորի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Այս մասին հայտնել են փոխվարչապետի գրասենյակից։
Նշենք, որ նախօրեին Մոսկվայում տեղի ունեցած հանդիպմանը՝ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները համատեղ հայտարարություն են ստորագրել, համաձայն որի՝ աշխատանքային խումբն առաջին հանդիպումը կանցկացնի մինչեւ 2021 թ.-ի հունվարի 30-ը, որի արդյունքների հիման վրա կկազմվի Հայտարարության 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային եւ ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաեւ կսահմանի Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության միջեւ համաձայնեցված այլ ուղղություններ: