Պեսկով. Ռուս բժիշկներն այցելել են Փաշինյանին եւ Ալիեւին նախքան նրանց ժամանումը Մոսկվա
Ռուս բժիշկներն այցելել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին նախքան նրանց ժամանումը Մոսկվա եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը: Այս մասին «Կոմերսանտ»-ի հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Ընդ որում, Պեսկովը չի նշել բժիշկների այցի նպատակը՝ ասելով, որ ինքն արձակուրդում է մինչեւ հունվարի 16-ը:
Այս տարվա հունվարի սկզբին ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ Փաշինյանը ինքնամեկուսացման մեջ է երկրում «համաճարակաբանական իրավիճակի պատճառով»:
Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների բանակցությունները կայացել են հունվարի 11-ին Մոսկվայում Պուտինի նախաձեռնությամբ: