2015 թ-ից հետո առաջին անգամ Մոլդովայի` արդեն եվրոպամետ նախագահը պաշտոնական այցով մեկնելու է Ուկրաինա
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն այսօր՝ հունվարի 12-ին, պաշտոնական այցով մեկնելու է Ուկրաինա, հաղորդում է ТАСС-ը:
Երկրների ղեկավարները վերջին անգամ հանդիպել էին շուրջ 6 տարի առաջ՝ 2015 թ-ին՝ Կիևում, երբ երկու երկրների նախագահներն էին Պետրո Պորոշենկոն և Նիկոլայ Տիմոֆտին:
Այն, որ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո արտասահմանյան առաջին այցն Ուկրաինա է կատարելու, Սանդուն հայտարարել էր դեռ երդմնակալությունից առաջ՝ նշելով, որ ուրախ կլինի Կիևում շփվել Զելենսկու հետ ու քննարկել երկկողմ հարաբերությունների օրակարգը, որը ոչ բավարար չափով զարգացած ու լճացած է համարում:
Սանդուն նշել է նաև, որ այցի հիմնական նպատակներից մեկն էլ լինելու երկկողմ համագործակցության ակտիվացումը ԵՄ-ի հետ մերձեցման ուղղությամբ:
«Ե՛վ Մոլդովան, եւ՛ Ուկրաինան հայտարարել են, որ մի օր Եվրամիության անդամ են դառնալու: Բայց դրա համար անհրաժեշտ է փոխվել, եվրոպական չափանիշներ ներդնել, ուժեղ պետություն կառուցել, որը կվերացնի կոռուպցիան, թափանցիկ կառավարում կիրականացնի ու բարձր կենսամակարդակ կապահովի:
Իսկ Ուկրաինայում ողջունել էին եվրոպամետ կողմնորոշում ունեցող Սանդուի ընտրվելը նախագահի պաշտոնում՝ ողջունելով, որ վերջինն իր առաջին այցով հենց Ուկրաինայում է լինելու: