Թրամփի վարչակազմը Կուբան ներառել է ահաբեկչության հովանավոր երկրների ցանկում. The Wall Street Journal
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Կուբան ներառել է այն երկրների ցանկում, որոնք ահաբեկչության պետական հովանավորներ են համարվում: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ սեփական իրազեկ աղբյուրին հղումով:
Նշվում է՝ ԱՄՆ ներկայիս իշխանությունների այս քայլը կարող է բարդացնել նորընտիր նախագահ Ջո Բայդենի ջանքերը՝ բարելավելու Հավանայի հետ հարաբերությունները:
Պարբերականն իր հոդվածում նշում է նաև, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը ևս քննարկում է Կուբան ահաբեկչության հովանավորող երկրների ցուցակում ընդգրկելու հնարավորությունը: Այս առնչությամբ որոշում պետք է կայացնի պետքարտուղար Մայք Պոմպեոն:
Եթե դա տեղի ունենա, Հավանայի դեմ ավտոմատ կերպով պատժամիջոցներ կսահմանվեն, իսկ նորընտիր նախագահը մեկ անգամ չէ, որ քննադատել է կղզու նկատմամբ Թրամփի քաղաքականությունը: