«Սիոնիստների՝ Սոկոտրա կղզում ռազմաբազա կառուցելու ջանքերը դադապարտված են հութիների ջիհադին». «Անսարալլահ»-ի քաղբյուրոյի անդամ
Եմենի հութիների «Անսարալլահ» շարժման քաղաքական բյուրոյի անդամ Ֆադլ Աբու Թալիբը, որն Թել Ավիվի կողմից Եմենում իրավիճակը վերահսկելու վերաբերյալ սպառնալիքերին ի պատասխան իրանական «Ֆարս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում սպառնացել էր հարվածել Իսրայելի խոցելի դիրքերին և հավելել, որ սիոնիստների ցանկացած քայլ համարժեք պատասխանի է արժանանալու, այժմ մեկնաբանել է իրանական լրատվականին արված իր հայտարարությունը, հաղորդում է almasdarnews.com կայքը:
Աբու Թալիբը խոսել է իսրայելական կոմի սպառնալիքների մասին և հաստատել, որ ցանկացած չմտածված քայլ կարժանանա համապատասխան արձագանքի, ինչպես նաև անդրադարձել է Haaretz թերթի այն հրապարակմանը, որ Իսրայելը շուտով կկարողանա շահագործել ռազմական այն բազան, որի շինարարությունն ավարտվելու է Եմենի Սոկոտրա կղզում:
«Երկու ռեժիմները՝ Սաուդյան Արաբիան և Էմիրությունը, պարզապես գործիքներ են ամերիկացիների և իսրայելցիների ձեռքում` Եմենի ժողովրդի դեմ իրենց ագրեսիայում, որը հիմնականում ուղղված է ամերիկյան և իսրայելական նպատակների ու հավակնությունների իրականացմանը: Հետևաբար, Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն ձգտում են Վաշինգտոնի և Իսրայելի համար հենակետային և անմիջական վերահսկողության հասնել Եմենի հողի վրա, հատկապես Եմենի ռազմավարական կղզում, որն օկուպացված է Էմիրությունների և դրա Անցումային խորհրդի կողմից, որն էլ, իր հերթին, գործում է ԱՄԷ-ի և սիոնիստական միավորման հետ համատեղ` սիոնիստական ռազմական և հետախուզական բազաներ ստեղծելու նպատակով», - ասել է «Անսարալլահ» շարժման քաղաքական բյուրոյի անդամը:
Նա հավելել է, որ շարժումն ունի իսրայելական կարևոր հենակետերի ցանկ, որոնք կարող են թիրախավրվել ի պատասխան սիոնիստների գործողությունների: