Վալդանո․ Ռամոսն ու «Ռեալը» սխալ թույլ կտան, եթե չերկարաձգեն պայմանագիրը
Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոն մեկնաբանել է Արքայական թիմի ավագ, իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսի պայմանագրի երկարաձգման հետ կապված իրավիճակը։ Կողմերը չեն կարողանում հասնել համաձայնության։ Ռամոսի պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։
«Կարծում եմ՝ Ռամոսը կերկարաձգի պայմանագիրը, բայց եթե դա տեղի չունենա, երկու կողմն էլ սխալ թույլ կտան։ Նման իրավիճակն էր նաեւ Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալուց առաջ։ Այն ժամանակ «Ռեալը» մնաց առանց Չեմպիոնների լիգայի գավաթի, իսկ Ռոնալդուն՝ առանց «Ոսկե գնդակի»»,- Վալդանոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
Ոչ պաշտոնական տվյալներով, Սերխիո Ռամոսին գրավիչ առաջարկներ են պատրաստում Ֆրանսիայի չեմպիոն Փարիզի ՊՍԺ-ն եւ Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթին»։