Բիթքոինի գինն ընկնում է գրեթե 15 տոկոսով
Ամենապոպուլյար կրիպտոարժույթի` բիթքոինի արժեքը երկուշաբթի առավոտյան ընկնում է ավելի քան 14 տոկոսով` 35000 դոլարից ցածր, վկայում են աճուրդների տվյալները, փոխանցում է Prime- ը:
Ըստ CoinMarketCap պորտալի` բիթքոինի արժեքն իջնում է 14.1 տոկոսով` հասնելով 34 515 դոլարի: Ամենախոշոր Binance բորսայում բիթքոինն էժանանում է մոտ 14.6 տոկոսով` հասնելով 34 546 ԱՄՆ դոլարի: Բիթքոինին բաժին է ընկնում կրիպտոարժույթի համաշխարհային շուկայի 68.7 տոկոսը:
Ուրբաթ բիթքոինը բացարձակ ռեկորդ էր սահմանել` հասնելով բոլոր ժամանակների ամենաբարձր ցուցանիշին` 41.057 դոլար, սակայն այժմ զգալիորեն շտկվել է: Այդպես երկուշաբթի կեսգիշերին դրա արժեքն արդեն իջել է 37 հազար դոլարից ցածր: Իսկ այսօրվա աճուրդներին կրիպտոարժույթի գինն իջել էր 33.600 դոլարի մակարդակին, ինչը նվազագույնն է հունվարի 5-ից ի վեր: